Թեսսի Ռեյնոլդս
From Wikipedia, the free encyclopedia
Թերեզա «Թեսսի» Ռեյնոլդս (անգլ.՝ Tessie Reynolds, օգոստոսի 20, 1876(1876-08-20)[1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - հուլիսի 13, 1954(1954-07-13), Barnet, Միացյալ Թագավորություն), անգլիացի հեծանվորդուհի, որը 1893 թվականին Բրայթոնից ռեկորդային հեծանվավազք և հետդարձ է կատարել Լոնդոն 8 ժամ 30 րոպեում։ Այդ ժամանակ նա տասնվեց տարեկան էր և հեծանիվը վարել է «նպատակահարմար» (անգլ.՝ rational) հագուստով` վարտիք, շապիկ և վերարկու։ Այդ հանդերձանքը, որն ամենայն հավանականությամբ պատրաստել է քույրը, գրավել է լայն հասարակության ուշադրությունը, և նրա ուղևորությունն սկսել է դիտվել որպես կարևոր ուղենիշ կանանց իրավունքների պաշտպանության գործում։ Իր ուղևորության համար Ռեյնոլդսը, ըստ «Cycling and Society» գրքի վարկածի, համարվել է 19-րդ դարի ամենանշանակալի հեծանվորդուհիներից մեկը։ Ռեկորդը խփել է 1894 թվականին, իսկ անձամբ Ռեյնոլդսը շարունակել էր Լոնդոնում աշխատել որպես ճանապարհային երթևեկության անվտանգության աշխատակից։
Թեսսի Ռեյնոլդս անգլ.՝ Teresa "Tessie" Reynolds | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1876(1876-08-20)[1] |
Ծննդավայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 13, 1954(1954-07-13) (77 տարեկան) |
Մահվան վայր | Barnet, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեծանվորդ |
Tessie Reynolds Վիքիպահեստում |