From Wikipedia, the free encyclopedia
Թերեզա Մերի Մեյ (անգլ.՝ Theresa Mary May, в девичестве Брэйзье (Brasier); հոկտեմբերի 1, 1956[2][4][5][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի քաղաքական գործիչ, 1997 թվականի մայիսի 1-ից Համայնքների պալատի անդամ է։
Թերեզա Մեյ անգլ.՝ Theresa May | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Ուիթլի Փարկ դպրոց[2] և Սանկտ Հյուի քոլեջ (1977)[2][3] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 1, 1956[2][4][5][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Theresa Mary Brasier[7] |
Հայր | Հյուբեր Բրեյսեր[8] |
Մայր | Զեյդի Մերի Բրեյսեր[9] |
Ամուսին | Ֆիլիպ Մեյ[10][11][12] |
Կայք՝ | tmay.co.uk |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Միացյալ Թագավորության վարչապետը 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը։ Պահպանողական կուսակցության առաջնորդը 2016 թվականի հուլիսի 11-ից մինչև 2019 թվականի հուլիսի 23-ը[14]։ Զբաղեցրել է նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի (2010-2012 թվականներ) և ներքին գործերի նախարարի (2010-2016 թվականներ) պաշտոնները։
Ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ աշխարհագրության բակալավրի աստիճանով։ Համալսարանն ավարտելուց հետո 1977-1983 թվականներին Մեյը աշխատել է Անգլիայի բանկում։ 1985-1997 թվականներին աշխատել է քլիրինգային ծառայությունների ասոցիացիայի ֆինանսական խորհրդատու և միջազգային հարցերով ավագ խորհրդական[15]։
1986-1994 թվականներին եղել է Լոնդոնի Բորո Մերթոնի տեղական խորհրդի պատգամավոր։ Մասնակցել է 1992 թվականի խորհրդարանական ընտրություններին Նորթ Ուեսթ Դարեմի շրջանում և 1994 թվականի խորհրդարանական ընտրություններին Բարքինգի շրջանում, սակայն հաջողություն չի ունեցել։
1997 թվականի ընտրություններում առաջին անգամ ընտրվել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ՝ Բերքշիրի Մեյդենհեդի նոր ձևավորված ընտրատարածքից և այդ ժամանակից ի վեր վերընտրվել է։
1997-2002 թվականներին զբաղեցրել է տարբեր երկրորդական պաշտոններ պահպանողականների ստվերային կառավարությունում։ 2002 թվականին դարձել է Պահպանողական կուսակցության առաջին կին նախագահը և զբաղվել է կուսակցության առաջնորդի, պահպանողականների գործունեության ապահովման տեխնիկական հարցերով[16]։
2003-2005 թվականներին եղել է տրանսպորտի ստվերային նախարար և, միաժամանակ, պարենի և բնապահպանության ստվերային նախարար։ 2005 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր եղել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար։ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակվել է Համայնքների պալատի ստվերային առաջնորդ։ 2009-2010 թվականներին զբաղեցրել է աշխատանքի և կենսաթոշակների ստվերային նախարարի պաշտոնը։
2010 թվականի ընտրություններից հետո նշանակվել է ներքին գործերի նախարար՝ միաժամանակ ստանալով կանանց գործերի և իրավահավասարության նախարարի պորտֆելը։ Այդ պաշտոնում նա հանդես է եկել միասեռ զույգերին հավասար իրավունքներ տրամադրելու օգտին՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը, որը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը[17][18]։ Աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարի պաշտոնը, որին նա կարող էր հավակնել ստվերային կառավարությունում իր վերջին պաշտոնի պատճառով ստացել է Իան Դունկան Սմիթը։
Համայնքների պալատում Մեյը քվեարկել է Իրաք ներխուժելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրենքների ընդունման[19], Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա ինտեգրման դեմ, հասարակական վայրերում ծխելը արգելելու, գեյ-զույգերին երեխաներ որդեգրելու հնարավորություն ընձեռելու և միասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին[20][21][22]։
Մեյը նաև պաշտպանել է օրինագիծը, որը ստացել է «լրտեսական կանոնադրություն» (Snoopers' Charter) ոչ պաշտոնական անվանումը, որը ինտերնետ-պրովայդերներին և բջջային կապի օպերատորներին պարտավորեցրել է պահպանել օգտատերերի ակտիվության մասին տվյալները ցանցում, ձայնային զանգերը, հաղորդագրությունները և էլեկտրոնային փոստը մեկ տարվա ընթացքում, այն դեպքում, եթե ոստիկանությունը հանցագործության հետաքննության ընթացքում գրառումների հասանելիություն խնդրի։ Լիբերալ-դեմոկրատները արգելափակել են առաջին փորձը[23], բայց այն բանից հետո, երբ պահպանողական կուսակցությունը մեծամասնություն է ստացել 2015 թվականին, Մեյը հայտարարել է «հետաքննության լիազորությունների մասին» նոր նախագծի մասին, որը նման է Communications Data Bill նախագծին, թեև ավելի սահմանափակ լիազորություններով[24][25]։ Ակտն ուժի մեջ է մտել 2017 թվականից[26]։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից առաջ 2016 թվականի արշավի ընթացքում աջակցել է վարչապետ Դևիդ Քեմերոնին և եղել Brexit'а-ի հակառակորդը։ Սակայն հանրաքվեի անցկացումից հետո, որտեղ հաղթել են եվրասկեպտիկները և վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունը իր առաջիկա հրաժարականի մասին, իր թեկնածությունն է առաջադրել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում[27]։
2016 թվականի հուլիսի 5-ին ընտրությունների առաջին փուլում Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը միանգամից դարձել է ընտրարշավի ֆավորիտը՝ հավաքելով 165 ձայն[28]։ Իսկ հուլիսի 7-ին բրիտանացի պահպանողականների և երկրի վարչապետի պաշտոնի համար մրցավազքի եզրափակիչ փուլ անցած երկու կանայք՝ Թերեզա Մեյը, որը ստացել էր 199 խորհրդարանականների աջակցությունը, և էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լեդսը, որը հավաքել էր 84 ձայն, դրանից հետո Թերեզան համարվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն[29]։
2016 թվականի հուլիսի 11-ին Լեդսն ավարտել է իր արշավը՝ Մեյին թողնելով որպես միակ թեկնածու։ Շուտով նա հայտարարվել է կուսակցության առաջնորդ։ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ինքը վարչապետ Թերեզայի լիազորությունները կփոխանցի հուլիսի 13-ին։ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ընդունել է նրա հրաժարականը և լսել Թերեզա Մեյին և առաջարկել նրան նոր կառավարություն ձևավորել։ Թերեզա Մեյը տվել է իր համաձայնությունը և այդպիսով դարձել երկրորդ կինը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (Մարգարետ Թետչերից հետո)։
2016 թվականի հոկտեմբերի 19-ին բրիտանական կառավարությունը հայտարարել էր «Ալան Թյուրինգի օրենքի» քննարկման մասին, այսինքն՝ համասեռամոլության համար դատապարտվածներին հետմահու ներում շնորհելու մասին։ Չնայած խորհրդարանում ընդդիմության դիմադրությանը, օրինագիծն ընդունվել է։ 2017 թվականի հունվարի 31-ին օրենքը ստացել է ուժի մեջ է մտել, հետմահու ներում է շնորհել 49 հազար դատապարտյալների։
2017 թվականի հունիսի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում Պահպանողական կուսակցությունը՝ Թերեզա Մեյի գլխավորությամբ, փաստորեն զրկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեծամասնությունից՝ հաղթելով նվազագույն առավելությամբ։ Ստեղծվել է այսպես կոչված «կախաղան հանված խորհրդարանի» իրավիճակ։ Կուսակցության առաջնորդը ստիպված է եղել մեկնել Մեծ Բրիտանիայի թագուհու մոտ և խնդրել նրան թույլ տալ նոր կաբինետ ձևավորել։ Լեյբորիստներն ու լիբերալ-դեմոկրատները միաժամանակ հանդես են եկել վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնաթողության օգտին։ Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները համարում է իր կուսակցության հաղթանակը։ 2017 թվականի հունիսի 29-ին Մեյի հրաժարականի մասին լուրեր են հայտնվել, սակայն դրանք հերքվել են։
2017 թվականի մարտի 29-ին Թերեզա Մեյը նամակ է ստորագրել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի անունով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին ծանուցելով Եվրամիության իշխանություններին[30]։ Ընդ որում, սպասվում էր, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կտևեն շուրջ երկու տարի և, այդպիսով, երկիրը կարող է լքել քաղաքական միությունը 2019 թվականի մարտին։
2018 թվականի հունիսի 27-ին, նախորդ օրերին խորհրդարանի երկու պալատներում տեղի ունեցած բուռն բանավեճերից հետո, ԵՄ-ի օրենքների վերացման մասին օրինագիծն ընդունվել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությամբ և Եղիսաբեթ II ստորագրումից հետո դարձել է օրենք։ Օրենքի համաձայն՝ ԵՄ-ի իրավունքի նորմերը կպահպանեն իրենց գործողությունը Մեծ Բրիտանիայի տարածքում, բայց արդեն որպես բրիտանական օրենքներ։
2019 թվականի հունվարի 15-ին վարչապետ Թերեզա Մեյը ջախջախիչ պարտություն է կրել խորհրդարանում, որտեղ պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին նրա համաձայնագիրը։ 2019 թվականի մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը[31]։ Մարտի 29-ին Համայնքների պալատը երրորդ անգամ մերժել է Եվրամիությունից դուրս գալու համաձայնագրի նախագիծը[32]։
2019 թվականի ապրիլի 8-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ամենակարճ ժամկետում օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը պարտավոր է ԵՄ-ի հետ համաձայնեցնել տարկետումը երկրի խորհրդարանի կողմից հաստատվող ժամանակահատվածի համար, որպեսզի խուսափի Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալուց[33][34]։ 2019 թվականի ապրիլի 11-ին ԵՄ-ից երկրի դուրս գալու ժամկետի հետաձգումը ստացվել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի վերջը[35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.