Թթուջուր (Արագածոտնի մարզ)
գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Թթուջուր (սկսած 1950 թ, նախկինում Ամիրլի, Իմերլու, Իմիրլու, Իմրլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1910 մ բարձրության վրա, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջերին։ Հեռավորությունը Ապարան քաղաքից 9 կմ (հարավ-արևելք), մարզկենտրոն Աշտարակից` 37 կմ (հյուսիս-արևելք)։
- Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Թթուջուր (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Թթուջուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզԱրագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1910 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼310 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0304 | ||
|
Փակել
Բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի և Մուշի շրջաններից։ Թթուջուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2][3][4]
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
Տարի | Բնակչություն | |
---|---|---|
1831 | 146 մարդ | [5] |
1873 | 380 մարդ | [5] |
1926 | 632 մարդ | [5] |
1939 | 661 մարդ | [5] |
1959 | 419 մարդ | [5] |
1970 | 436 մարդ | [5] |
1979 | 337 մարդ | [5] |
1989 | 343 մարդ | [6] |
2001 | 356 մարդ | [5] |
2004 | 324 մարդ | [5] |
2011 | 310 մարդ | [1] |
Փակել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, թռչնաբուծությամբ և մեղվապահությամբ։
Գյուղում է գտնվում XIX դարի Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ հարավային մասում պահպանվել է XVII դարի «Կարմիր վանք» մատուռը։
- «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- admina. «Թթուջուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- Կորկոտյան, Զավեն (1932). Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում։ (1831-1931)։ Բնակավայրերի լրիվ ցուցակը 1831, 1873, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 յեվ 1931 թվականներին. Լուսժողկոմատ ՀՍԽՀ, Մելքոնյան ֆոնդ. Յերևան: Պետհրատի տպարան.
- Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 680.