Թիամին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Թիամին (վիտամին B1), ջրում լուծվող վիտամին, ծծումբ պարանակող հետերոցիկլիկ ազոտային միացություն։ C12H17N4 բանաձևին համապատասխանող միացություն OS: Անգույն, յուրահատուկ թույլ հոտով ասեղնաձև բյուրեղներ են, ջրում լավ է լուծվում, սպիրտում՝ ոչ։ Տաքացնելիս քայքայվում է։ Մոլեկուլային կշիռը 337,2։ Հալման ջերմաստիճանը 233°С-ից 250°С։
Թիամին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₂H₁₇N₄OS⁺ |
Մոլային զանգված | 4,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 249 ± 0 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 70-16-6 |
PubChem | 1130 |
EINECS համար | no value |
SMILES | CC1=C(SC=[N+]1CC2=CN=C(N=C2N)C)CCO |
ЕС | no value |
ChEBI | 1098 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Չի լուծվում եթերի, բենզոլի, քլորոֆորմի մեջ։ Թթու միջավայրում կայուն է, հիմնային միջավայրում քայքայվում է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում անևրին ֆոսֆորանում է՝ դառնալով անևրին պիրոֆոսֆատ, որը կազմում է կարբօքսիլազ ֆերմենտի ակտիվ խումբը և կարևոր է կետոթթուների փոխանակության մեջ։
Անևրինով հարուստ են խմորասնկերը, հացահատիկները, լյարդը և այլն։ Անևրինի բացակայությունից կամ պակասից խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը, առաջանում է բերի-բերի (պոլինևրիտ) հիվանդությունը։ Անևրին ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։ Մարդը օրական, միջին հաշվով, 1-2 մգ, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքի և հղիության ժամանակ 2—3 մգ անևրինի պահանջ է զգում։
Հայտնի որպես վիտամին B, ածխաջրերի և ճարպերի մետաբոլիզմի պրոցեսում թիամինը կարևոր դեր է խաղում։ Այն անհրաժեշտ է աճի և զարգացման պրոցեսներիի նորմալ ընթացքի համար և օգնում է սրտի, նյարդային և մարսողական համակարգի կայուն աշխատանքը պահպանելու համար։ Թիամինը օրգանիզմում չի կուտակվում և թունավոր չէ։