Թիերի Անրի
ֆրանսերեն ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Թիերի Դանիել Անրի (ֆր.՝ Thierry Daniel Henry, օգոստոսի 17, 1977(1977-08-17)[1][2][3][…], Les Ulis, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ անտիլական ծագումով, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Արսենալ» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է 51 գոլով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող։
Թիերի Անրի ֆր.՝ Thierry Henry | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Թիերի Դանիել Անրի | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | ֆրանսիացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | The King, Titi, Va Va Voom | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1977 (46 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լեզ-Յուիս, Էսսոննա, Ֆրանսիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք |
Կենտրոնական/Եզրային հարձակվող եզրային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մոնրեալ Իմպակտ | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ նոյեմբերի 14, 2019 թ.: |
Իր կարիերայի ընթացքում Անրին ունեցել է բազմաթիվ տիտղոսներ թիմում և նվաճումներ, թիմերի կազմերում և ազգային առաջնություններում սահմանել է ռեկորդ։ Լավագույն ռմբարկուն է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պատմության մեջ, մտել է աշխարհի և Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում, երկու անգամ արժանացել է «Ոսկե Խաղակոշիկի» և տարբեր կազմակերպությունների վարկածներով բազմիցս արժանացել է տարվա խաղացող Անգլիայում։ Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, 1998 թվականից կրում է Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Շատ փորձագետներ, մարզիչներ և մարզիկներ իրենց տված հարցազրույցում ասել են, որ Անրին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։
2007 թվականի հունիսին, Արսենալում անցկացրած տարիներից հետո, նա տեղափոխվեց Բարսելոնա €24 միլիոն գումարով։ Նա առաջին տիտղոսները կատալոնական ակումբի հետ նվաճեց 2009 թվականին՝ հաղթելով Լա Լիգան, Կոպա դել Ռեյը և Չեմպիոնների Լիգայի երրորդ տիտղոսը։ Այդ տարում նա իր թիմի հետ հաղթեց աննախադեպ վեց տիտղոս Սուպերկոպա դե Իսպանիան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ Աշխարհի Ակումբային առաջնությունը։ Ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ տարվա լավագույն խաղացող մրցանակը ստացել է հինգ անգամ։ 2010 թվականին նա տեղափոխվեց Սոկերի ԱՄՆ Առաջնության Նյու-Յորք Ռեդ Բուլզ ակումբ և հաղթեց Արևելյան Կոնֆերենցիայի տիտղոսը։ 2012 թվականին երեք ամսով վարձավճարով վերադարձավ Արսենալ։
Բացի ֆուտբոլից Անրին ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքում, պարբերաբար ներդրումներ է անում տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնց նպատակն է պայքարել ՁԻԱՀ-ի և սնկային հիվանդությունների դեմ։ Ղեկավարում է ֆուտբոլը ռասիզմի դեմ ծրագիրը։ Իր գործունեության համար 2007 թվականին Թայմ ամսագրի կողմից ընդգրկվել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ։ Իր համբավի շնորհիվ համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ, նկարահանվել է Nike-ի, Reebok-ի, Gillette-ի, Renault-ի և Pepsi-ի գովազդներում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։