Թիկնապահը (ֆիլմ, 1992)
From Wikipedia, the free encyclopedia
Թիկնապահը (անգլ.՝ The Bodyguard), 1992 թվականին ռեժիսոր Միք Ջեքսոնի[6] կողմից նկարահանված գեղարվեստական կինոնկար, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Քևին Քոսթներն ու Ուիթնի Հյուսթոնը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիկնապահը (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Թիկնապահըանգլ.՝ The Bodyguard, Երկիր ...
Թիկնապահը անգլ.՝ The Bodyguard | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, թրիլեր և քրեական ֆիլմ |
Թվական | նոյեմբերի 25, 1992[1], դեկտեմբերի 18, 1992[2] և հունվարի 7, 1993[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Միք Ջեքսոն |
Պրոդյուսեր | Քևին Քոսթներ, Լոուրենս Քեսդան և Ջիմ Ուիլսոն |
Սցենարի հեղինակ | Լոուրենս Քեսդան |
Դերակատարներ | Ուիթնի Հյուսթոն, Գարի Քեմփ[4], Բիլ Քոբս, Ռալֆ Ուեյթ, Թոմաս Արանա, Քևին Քոսթներ, Դեբի Ռեյնոլդս, Չարլզ Քիթինգ, Քրիս Քոնելի, Դևիդ Ֆոսթեր, Ջերի Բեմմեն, Միշել Լամար Ռիչարդս, Մայք Սթար, Նաթանիել Փարքեր, Ռիչարդ Շիֆ, Ռոբերտ Վուլ, Սթիվեն Շելեն, Թոնի Փիրս, Բերթ Ռեմսեն[4], Սյուզան Թրեյլոր[4], ԴեՎոն Նիքսոն, Ջո Ուրլա և Էթել Այլեր |
Օպերատոր | Էնդրյու Դան |
Երաժշտություն | Ալան Սիլվեստրի |
Մոնտաժ | Դոն Քեմբերն |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, Նյու Ջերսի, Ֆլորիդա և Մայամի |
Կինոընկերություն | Tig Productions, Warner Bros. և Լոուրենս Քեսդան |
Տևողություն | 129 րոպե |
Շահույթ | 411 006 740 $[5] |
Փակել
Ֆիլմի մեծ հաջողություն է ունեցել, ինչին նպաստել են նաև Ուիթնի Հյուսթոնի կատարած «I Will Always Love You» ու «I Have Nothing» երգերը։ «Run to You» և «I Have Nothing» երգերը ներկայացվեցին Օսկարի Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում։ «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքների ալբոմը՝ ներառյալ «I Will Always Love You» երգը, ընդգրկվել է 20-րդ դարի ամենաշատ վաճառված 50 ալբոմների ցանկում. ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 45 միլիոն օրինակ[7]։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Ոչ մի վայրկյան բաց չթողնել նրան տեսադաշտից։ Ոչ մի վայրկյան չկորցնել զգոնությունը։ Երբեք չսիրահարվել»[8]։