Թիմոթի Շալամե
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Շալամե (անգլ.՝ Timothée Hal Chalamet, դեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]), ամերիկացի դերասան, որը առավել հայտնի է «Ինտերստելլար», «Կոչի՛ր ինձ քո անունով» և «Հայրենիք» ֆիլմերի դերերով։
Թիմոթի Շալամե ֆր.՝ Timothée Chalamet | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1][2] (28 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4] |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան[5][6], Նյու Յորքի համալսարան[7] և PS 87 William T. Sherman School? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8][9] և ԱՄՆ[8][9] |
Մասնագիտություն | դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Լիլի-Ռոուզ Դեփ |
Պարգևներ և մրցանակներ | |
2017 թվականին Թիմոթին ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել որոշ ֆիլմերում իր կատարած երկրորդական դերերի շնորհիվ, դրանք են` Գրեգ Գերվինգի «Լեդի Բյորդ» և Սքոթ Կուպերի «Թշնամիներ» ֆիլմերը։ Նաև Լուկա Գուադանյինոյի ռոմանտիկ դրամա` «Կոչի՛ր ինձ քո անունով» ֆիլմում իր կերտած գլխավոր դերի համար։ Վերջինս նրան հնարավորություն է տվել դառնալ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթողի հավակնորդներից մեկը, այդպիսով դառնալով պատմության մեջ այդ անվանակարգի երրորդ ամենաերիտասարդ առաջադրվածը։
Հաջորդ տարի նա նկարահանվել է «Գեղեցիկ տղան» ֆիլմում, որում կերտել է պատանի թմրամոլի կերպարը, որի համար էլ առաջադրվել է Ոսկե գլոբուս և BAFTA համաշխարհային մրցանակաբաշխությունների «Լավագույն երկրորդական դերի տղա դերասան» անվանակարգում։
Բեմի վրա Թիմոթին խաղացել է Ջոն Պատրիկ Շենլի «Անառակ որդին» պիեսի գլխավոր դերում, որի համար առաջադրվել է Դրամատիկական լիգայի մրցանակին և հաղթել է Լյուսիլ Լորթելի մրցանակը։