From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Մեթյու «Թիմ» Հովարդ (անգլ.՝ Timothy Matthew "Tim" Howard, մարտի 6, 1979[2][3][4][…], North Brunswick, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, որը խաղում է անգլիական Էվերթոն ակումբում և ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականում՝ դարպասապահի դիրքում։
' անգլ.՝ Tim Howard | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Թիմոթի Մաթեո Հովարդ[1] | ||
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1979 (45 տարեկան)[1] | ||
Ծննդավայր | Հյուսիսային Բրանսվիք, Յյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ | ||
Հասակ | 1.91 մ.[1] | ||
Քաշ | 95 կիլոգրամ | ||
Դիրք | Դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||
Համար | 24 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997 1998–2003 1998 2003–2006 2006-2007 2007– |
Նորթ Ջերսի Իմպերիալ ՄետրոՍթարս → ԷՄ-ԵԼ-ԷՍ Պրո-40 Մանչեսթեր Յունայթեդ → Էվերթոն Էվերթոն |
16 (0) 88 (0) 1 (0) 45 (0) 25 (0) 272 (1) | |
Ազգային հավաքական | |||
1999– | ԱՄՆ | 121 (0) | |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հովարդը կարիերան սկսել է «Նորթ Ջերսի Իմպերիալ» թիմում, որից հետո տեղափոխվել է «ՄետրոՍթարս»։ Նրա խաղերը շուտով գրավում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ուշադրությունը, որը 2003 թ. նրա հետ կնքում է պայմանագիր։ Նա թիմի հետ հաղթում է Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթ 2003-ը, Ֆուտբոլի Անգլիայի գավաթ 2003-04-ը և Ֆուտբոլային լիգայի գավաթ 2005-06-ը։ Սակայն, «Յունայթեդը» Էդվին վան դեր Սարի հետ պայմանագիր կնքելուց հետո, Հովարդին վարձավճարով տվեցին «Էվերթոնին», իսկ 2007 թվականի փետրվարին այդ թիմը գնեց նրա ամբողջ տրանսֆերային իրավունքը։
2012 թվականի հունվարի 4-ին, Հովարդը առաջին գոլը խփեց պրոֆեսիոնալ կարիերայում, որը եղավ «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում։ Նա դարձավ չորրորդ դարպասապահը, որը գոլ է հեղինակում Պրեմիեր լիգայի խաղում[6]։ Այդ գոլը նա խփել էր սեփական դարպասից[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.