Թիմ Քուկ
From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Դոնալդ Քուկ, Թիմ Քուկ (անգլ.՝ Timothy Donald "Tim" Cook, նոյեմբերի 1, 1960, Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Էփլ ընկերության գործադիր տնօրենը[7]։ Քուկը Էփլին միացավ 1998 թվականի մարտին[8] որպես կազմակերպության փոխնախագահ։ Նա նաև կազմակերպության համաշխարհային վաճառքի և այլ երկրների հետ գործարքների գործադիր փոխնախագահն էր մինչև 2011 թվականի օգոստոսի 24-ին դարձավ Էփլի գործադիր տնօրենը՝ փոխարինելով Ստիվ Ջոբսին[9]։ 2011 թվականի հունվարին, երբ Ջոբսը հեռացավ Էփլից առողջական խնդիրների պատճառով, Քուկը ստանձնեց կազմակերպության գործող տնօրենի պարտականությունները[10], որի համար 2012 թվականի սկզբներին Էփլի տնօրենների խորհրդի կողմից ստացավ կազմակերպության 1 մլն բաժնետոմս, որն այդ պահին գնահատվում էր 376.2 մլն ԱՄՆ դոլար[11]։ Քուկը նաև Նայքի[9] և Ֆուտբոլի Ազգային Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[12]։ 2014 թվականին Քուկը դարձավ առաջին գործադիր տնօրենը (Fortune 500 ամսագրի ցանկից), ով հրապարակայնորեն հայտարարեց նույնասեռական լինելու մասին[13]։
Թիմ Քուկ անգլ.՝ Tim Cook | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1960(1960-11-01)[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ[3] |
Կրթություն | Օբերնի համալսարան (1982), Ֆուկուա բիզնես դպրոց (1988), Դյուքի համալսարան (1988), Robertsdale High School? և Rostrevor College? |
Մասնագիտություն | գործարար, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գլխավոր գործադիր տնօրեն, հաղորդավար և մենեջեր |
Աշխատավայր | Էփլ և IBM |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | apple.com/leadership/tim-cook/ |
Ստորագրություն | |
Tim Cook Վիքիպահեստում |