From Wikipedia, the free encyclopedia
Թիֆլիսի հայ դրաման ստեղծվել է 1921 թվականին։ Թատրոնի դերասանական և ռեժիսորական կազմը անընդհատ փոխվում էր, այդ իսկ պատճառով ներկայացումները զգալիորեն տարբերվում էին մեկը մյուսից, որն էլ խանգարում էր միասնական ոճի ներկայացումներ ստեղծելուն։ 1930-ական թվականներին թատրոնը գտնվում էր դժվար վիճակում, քանի որ թույլ ներկայացումները վանում էին հանդիսատեսին։ 1932-1933 թվականներին թատերաշրջանում վերականգնվում են Արշակ Բուրջալյանի բեմադրություններից մի քանիսը՝ «Դատավճիռ», «Արյունոտ անապատ», «Անմեղ մեղավորները»։ Նոր բեմադրություններ են պատրաստում նաև Ստեփան Քափանակյանը և Ալեքսանդր Աբարյանը, սակայն թատրոնի կյանքում ոչինչ չէր փոխվում։
1936 թվականի մարտի 29-ին «Շահնամե» ներկայացումով բացվում է Թիֆլիսի հայ դրամայի նոր շենքը Հավլաբար թաղամասում։ Նոր բեմադրությունները զգալիորեն բարձրացրեցին թատրոնի հեղինակությունը։ Այդ գործում մեծ էր Ալեքսանդր Աբարյանի դերը։ 1937-1940 թվականներին նա բեմադրում է մի շարք պիեսներ՝ «Քանդած օջախ», «Թոնդրակեցիներ», «Թշնամիներ»։ Բազմաթիվ հաջող բեմադրություններով հանդես եկավ նաև Ֆերդինանդ Բժիկյանը։ Թատրոն է հրավիրվում նաև Լևոն Քալանթարը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.