Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում
From Wikipedia, the free encyclopedia
Թմրանյութերի դեմ պատերազմ Ֆիլիպիններում, սկսել է Ֆիլիպինների նոր նախագահ Ռոդրիգո Դուտերտենի իշխանության օրոք՝ 2016 թվականի հուլիսին[6]։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրա սկզբից սպանվել է մոտ 2 հազար մարդ[7],մի քանի ամսում ավելի քան 3,5 հազար մարդ[8]։ 2016 թվականի օգոստոսին, ըստ երկրի իշխանությունների հայտարարությունների՝ շուրջ 600 000 թմրավաճառ հանձնվել է իրավապահ մարմիններին, որ սպանվածներն չլինեն կառավարության հակաթմրամիջոցային արշավի ընթացքում[6]։
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ոստիկանությունն ու «ժողովրդական հավաքականները» ակտիվորեն կիրառում են արտադատական մահապատիժներ[7][9]։ Ֆիլիպինների իշխանությունների գործողությունները առաջացրել են ծանր քննադատություններ ՄԱԿ-ում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում՝ Մարդու իրավունքների խախտումների համար[10][11]։ Ի պատասխան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մի քանի կտրուկ հայտարարություն է արել ՄԱԿ-ի[12], ԱՄՆ-ի[13] և ԵՄ-ի հասցեին[14][15], նա կոչ է արել չմիջամտել իր երկրի ներքին գործերին և սպառնացել է դուրս գալ ՄԱԿ-ից[16]։ Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Դուտերտեն որոշել է փոխել Ֆիլիպինների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ուղղություն վերցնելով Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձեցման ուղղությամբ[17]։