Թյուրբան
From Wikipedia, the free encyclopedia
Թյուրբան (պարս.՝ عمامه), չալմա, արական և իգական գլխարկ գործվածքի կտորի տեսքով, փաթաթած գլխի շուրջը, տարածված է Հյուսիսային Աֆրիկայի, Արաբական թերակղզու, Հնդկաստանի և Ասիայի մի շարք ազգերի մոտ։ Թյուրբանը սովորաբար փաթաթվում է տյուբետեյկայի, ֆեսի կամ գլխարկի վրա, շիական նվիրապետությունում փաթաթում են բաց գլխի վրա։ Դրա պատրաստման համար սովորաբար պահանջվում է 6-8 մետր գործվածք, սակայն թյուրբանի մի քանի տեսակների համար օգտագործվում է մինչև 20 մետր գործվածք։
Հնդկական ռազմիկներ նիհանգները (սիկհի-ռազմիկներ) կրում են 30 կգ-անոց և պարունակության պատճառով մեծ չափեր ունեցող թյուրբաններ։ Նրանք ավանդաբար փաթաթվում են մուգ կապույտ գործվածքից և զարդարված են սիկհերի արծաթագույն նշաններով։ Սկզբից նիհանգները թյուրբանի մեջ պահում էին իրենց արշավի համար պետքական զենքն ու իրերը։ Հիմա նիհանգների թյուրբանները ունեն առավելապես դեկորատիվ կամ ծիսական նշանակություն։
Արևելագետները հաստատում են, որ աշխարհում գոյություն է ունեցել չալմայի կապման ոչ պակաս հազար տեսակ։ Ժամանակակից արաբական երկրներում չալմայի տեսքը, գույնը, կրման ձևերը շատ տարբեր են։ Նա ունի ծալքերի տարբեր քանակ, հանգույց առջևում կամ ետևում, ծայրը կախվում է կողքին կամ մեջքին և այլն։
Հենց այս նյուանսները այսպես թե այնպես վկայում են չալմայի տիրոջ մասնագիտության, տարիքի և բնակության վայրի մասին։ Մուսուլմանների շրջանում չալման ունի հատուկ նշանակություն։ Դա բացատրվում է նրանով, որ այն կրել է հենց ինքը Մուհամմադ Մարգարեն, խորհուրդ տալով իր գործակիցներին անել նույնը։ Հադիսներներից մեկում ասվում է, որ նա մզկիթում քարոզ կարդալիս կրում էր սև չալմա, և դրա ծայրը իջնում էր ուսերին։
Հադիսները այդ չալմայի ճշգրիտ երկարության և գույնի մասին վկայություններում հակասում են իրար։ Որոշ հադիսներում հիշատակվում է, որ Մարգարեի չալմայի երկարությունը կազմել է 7 արմունկ, այսինքն մոտ 2,5-3 մետր։ Պատմում են, որ Մարգարեն իր սիրելի չալման նվիրել է իր գործակցին՝ փեսա և ազգակից Ալիին[1]։