Թյուրինգի մեքենա
From Wikipedia, the free encyclopedia
Թյուրինգի մեքենա, վերացական մեքենա է, որը յուրաքանչյուր քայլի ժամանակ վերցնում է սլաքի ցույց տված նշանը, այնուհետև կարող է ցուցումներին համապատասխան դրանք փոխել՝ մեկ քայլ աջ կամ ձախ գնալով։ Ավելի ճշգրիտ՝ այն հաշվարկման մաթեմատիկական մեթոդ է։ Բացի մոդելի պարզությունից, Թյուրինգի մեքենան ստանալով ցանկացած համակարգչային ալգորիթմ, կարող է մոդելավորել այդ ալգորիթմի տրամաբանությունը։ Մեքենան գործում է անվերջ հիշողության ժապավենի վրա, որը բաժանված է բջիջների։ Այն տեղադրում է իր գլխավոր մասը բջջի վերևում և «կարդում է» (սքանավորում է) նշանն այնտեղ։ Այնուհետեև յուրաքանչյուր նշանն ու այդ նշանի ներկայիս վերջավոր աղյուսակում գտնվող տեղը օգտագործողի նշած ցուցումներով աշխատող (i) մեքենան կարդում է նշանը բջիջում, հետո (ii)-ն տեղափոխվում է ժապավենը մի բջիջ ձախ կամ աջ։ Այնուհետև (iii)-ին փոխանցվում է հաջորդ ցուցումը կամ հաշվարկը դադարեցվում է։
Թյուրինգի մեքենա | |
---|---|
Թյուրինգի մեքենայի գեղարվեստական տեսքը | |
Տեսակ | conceptual model? և mathematical concept? |
Դաս | մոդել |
Հայտնաբերող | Ալան Թյուրինգ |
Անվանված է | Ալան Թյուրինգ |