Թոլիդո (Օհայո)
From Wikipedia, the free encyclopedia
Թոլիդո, քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջին արևմուտք տարածաշրջանում՝ Օհայո նահանգում, Էրի լճի արևմտյան ափին, Միչիգան նահանգի սահմանի մոտ։ Լուկաս շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Հիմնադրվել է 1833 թ. Մոմի գետի արևմտյան ափին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թոլիդո | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1833 թ. | ||
Մակերես | 217,953266 կմ², 217,880325 կմ² | ||
ԲԾՄ | 187±1 մետր | ||
Բնակչություն | ▼270 871 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Հեռախոսային կոդ | 419 | ||
Պաշտոնական կայք | toledo.oh.gov(անգլ.) | ||
| |||
Զբաղեցնում է 217,8 քառակուսի կիլոմետր տարածք, որից 8,88 քառակուսի կիլոմետրը ջրածածկ է[3]։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 298 446[4]։ Այդ ցուցանիշով Թոլիդոն Օհայո նահանգում զբաղեցնում է չորրորդ, ԱՄՆ-ի բոլոր քաղաքների ցանկում՝ 71-րդ տեղը։ Նրա շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը կազմել է 715 320[5]։ Թոլիդոն առևտրային խոշոր կենտրոն է։ Նրա նավահանգիստը Մեծ լճերի ամենաբանուկ նավահանգիստների շարքում զբաղեցնում է հինգերորդ, ընդհանուր առմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 54-րդ տեղը[6][7]։
Սկսած 1845 թվականից, երբ շահագործման է հանձնվել Մայամին Էրի լճի հետ կապող ջրանցքը, Թոլիդոն արագ տեմպերով աճել է ու զարգացել։ Դրան մեծապես նպաստել է նաև Նյու Յորքը Չիկագոյի հետ կապող երկաթգծի վրա գտնվելը։ 1880-ական թվականներին քաղաքում սկսել են գործել ապակու առաջին գործարանները (այստեղից էլ՝ Թոլիդոյի «Ապակու քաղաք» մականունը)։ Ժամանակի ընթացքում Թոլիդոն համբավվել է նաև որպես ավտոմեքենաների հավաքման, արվեստների, որակյալ կրթության ու առողջապահության և սպորտի քաղաք։