From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Դյուինգ (անգլ.՝ Thomas Wilmer Dewing, մայիսի 4, 1851[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 5, 1938[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ-տոնալիստ[6], 10 ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը։
Թոմաս Դյուինգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1851[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1938[1][2][4] (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q17492125? |
Ուսուցիչ | Գուստավ Բուլանժե |
Անդամակցություն | 10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Մարիա Օկի Դյուինգ[5] |
Thomas Dewing Վիքիպահեստում |
Ծնվել 1851 թվականի մայիսի 4-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։
Դպրոցից հետո աշխատել է որպես վիմագրողի աշակերտ։ Այնուհետև սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում` լինելով Գուստավ Բուլանժեի և Ժյուլ Լեֆևրի աշակերտը։ 1878 թվականին վերադառնալով Միացյալ Նահանգներ` կանգ է առել Բոստոնում։ 1880 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել և ամուսնացել է նկարչուհի Մարիա Օկիի հետ։ 1881 թվականին սկսել է դասավանդել Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի գեղարվեստական դպրոցում։ 1885-1905 թվականներին կնոջ հետ ամառներն անց է կացրել Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքի գեղարվեստական գաղութում։
1888 թվականին Թոմաս Դյուինգն ընտրվել է որպես Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ 1898 թվականին դարձել է 10 ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը, ովքեր 1897 թվականին առանձնացել էին Ամերիկացի նկարիչների միությունից։ 1899 թվականին Դյուինգը դարձել է Բնանկարիչների միության անդամ (անգլ.՝ Society of Landscape Painters), որը հիմնդարվել էր հենց նույն թվականին և որտեղ նա աշխատել է ուրիշ նկարիչ-տոնալիստների հետ։
1920 թվականից հետո դադարեցրել է նկարել և կյանքի վերջին տարիներն անցկացրել է իր տանը Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքում։ Մահացել է 1938 թվականին Նյու Յորքում։ Թաղվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Mount Auburn Cemetery գերեզմանատանը[7]։
Ամուսնացած է եղել նկարչուհի Մարի Օկի (Դյուինգի) հետ։ Նրանց որդին մահացել է մանուկ հասակում։ ունեցել են դուստր, Էլիզաբեթը, ով ծնվել է 1885 թվականին։
Դյուինգի աշխատանքները պահվում են շատ թանգարաններում, մասնավորապես, Սմիթսոնյան ինստիտուտի արվեստի թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում, Ջոն Գելաթլիի (անգլ.՝ John Gellatly), Չարլզ Ֆրիրի և այլ կոլեկցիոներների հավաքածուներում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.