Թոմաս Մայն Ռիդ
ամերիկացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid, ապրիլի 4, 1818(1818-04-04)[1][2][3][…], Ballyroney, Banbridge, Armagh City, Banbridge and Craigavon, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1][4] - հոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։
Թոմաս Մայն Ռիդ անգլ.՝ Thomas Mayne Reid | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1818(1818-04-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ballyroney, Banbridge, Armagh City, Banbridge and Craigavon, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, վիպասան և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և ԱՄՆ |
Ժանրեր | արկածային գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Անգլուխ ձիավորը, Սեմինոլների առաջնորդ Օցեոլան և The Quadroon: Or, A Lover's Adventures in Louisiana? |
Ստեղծագործությունների ցանկ | Thomas Mayne Reid bibliography? |
Ամուսին | Elizabeth Reid? |
Thomas Mayne Reid Վիքիպահեստում |
Մայն Ռիդը ծնվել է 1818 թ. ապրիլի 4-ին քահանայի ընտանիքում։ Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից։ 1840 թ. նա մեկնում է Ամերիկա՝ փնտրելու արկածներ, ծանոթանում է այնտեղի հնդկացիների կյանքին, մասնակցում որսորդությունների։ Եվ այնտեղ իր հետ պատահած արկածները հետագայում նկարագրում է իր ստեղծագործություններում։
1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցել է մեքսիկական պատերազմին։ Այս իրադարձությունը նա նկարագրել է իր առաջին վեպում։ Պատերազմում ծանր վիրավորվել է ոտքից, այդ վերքը անհանգստացրել է նրան իր ողջ կյանքի ընթացքում և արդեն ծեր հասակում հանգեցրել է հաշմանդամության։ Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել։
1848 թվականին Մայն Ռիդը դուրս է գալիս զորական կազմից և վերադառնում է Եվրոպա։ Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ., և որտեղ նկարագված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ։ Հաջորդ 10 տարիների ընթացքում լույս են տեսել նրա լավագույն վեպերը՝ "Scalphunters", "The Quadroon", "Սեմինոլների առաջնորդ Օցեոլան" և այլն։
33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ։ Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ՝ անգլիական արիստոկրատական ընտանիքից։ Պսակվելուց հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը։ 1860-ական թթ. սկսվում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմը Հյուսիսի և Հարավի միջև։ Մայն Ռիդը անցնում է հյուսիսցիների կողմը։ Պատերազմի ավարտից 3 տարի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա։ Ձեռք բերելով հանրաճանաչություն՝ Մայն Ռիդը գրում է գիտահանրամատչելի գրքեր երիտասարդության համար։ Նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներից և 1883 թ. մահանում է։