Թոմ ԴեՍանտո
From Wikipedia, the free encyclopedia
Թոմ ԴեՍանտո (անգլերեն՝ Tom DeSanto, 1968, Iselin, Woodbridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր և սցենարիստ է։ Ծնվել է 1968 թ․ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում[1]։ Թոմ Դեսանտոն առավել հայտնի դարձավ իր ընկեր՝ ռեժիսոր Բրայան Սինգերի հետ աշխատելով, նամանավանդ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի առաջին երկու մասերում իր ներդրումով։
Թոմ ԴեՍանտո | |
---|---|
Ծնվել է | 1968 |
Ծննդավայր | Iselin, Woodbridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ռատգերսի համալսարան և St. Thomas Aquinas High School? |
Մասնագիտություն | սցենարիստ, դերասան, գործադիր պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
ԴեՍանտոն մեծացել է ոստիկանի ընտանիքում՝ Նյու Ջերսիի Իսելին քաղաքում[2]։ 1986 թ․-ին ավարտել է եպիսկոպոս Ջորջ Արայի անվան դպրոցը՝ Նյու Ջերսիի Էդիսոն քաղաքում, իսկ 1990 թ.-ին՝ Ռատգերյան համալսարանը։
Կինոինդուստրիայի իր առաջին տարում ԴեՍանտոն հանդիպեց և ընկերացավ ռեժիսոր Բրայան Սինգերի հետ, որը նրան իր «Bad Hat Harry» ստուդիայում տվեց արտադրական (պրոդյուսերական) աշխատանք։ Նրանք աշխատեցին այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Ընդունակ աշակերտ» (1997), «Իքս մարդիկ» ֆիլմաշարը և այլն։