From Wikipedia, the free encyclopedia
Թոնյե Լարսեն (նորվ.՝ Tonje Larsen, հունվարի 26, 1975[1], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա[1]), նորվեգացի հանդբոլիստ։ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1999 թվականին աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն։
Թոնյե Լարսեն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ և handball coach |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 26, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա[1] |
Ակումբ՝ | Larvik HK? |
Հասակ՝ | 182 սանտիմետր |
Թոնյե Լարսենը հանդբոլով սկսել է զբաղվել հայրենի Թյոնսբերգ քաղաքում։ Մինչև 1998 թվականը խաղացել է «Լարվիկ» ակումբում։ Դանիական «Վիբորգ» ակումբում խաղացել է 1998/1999 մրցաշրջանում։ Այս ակումբի կազմում տոնել է Եվրոպայի գավաթի հաղթանակը։ 1999 թվականին կրկին վերադառնում է «Լարվիկ», որտեղ և անցկացրեց հետագա սպորտային ողջ կարիերան։ Թոնյե Լարսենն ունի հետևյալ արդյունքը.
2013 թվականի դեկտեմբերի 5-ին Լարսենը հայտարարեց մարզական կարիերայի դադարեցման մասին՝ կապված ընտանեկան հանգամաներից։ Մեծ սպորտ վերադարձավ 2015 թվականի հունվարից[2][3]։ 2014/2015 մրցաշրջանի ավարտից հետո Թոնյե Լարսենը պաշտոնապես հայտարարես սպորտային կարիերայի ավարտը[4]։ 2015 թվականի ամռանից աշխատում է մարզչական շտաբում[5]։
Լարսենն ընդհանուր հաշվով խաղացել է 264 անգամ Նորվեգիայի հավաքականի կազմում՝ հանդես գալով դեռևս 1990-ական թվականներից։ 1998, 2008 և 2010 թվականներին Թոնյեն դառնում է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1999 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերում մարզուհին բրոնզե մեդալ է ստանում, իսկ 2008 թվականին դառնում է օլիմպիական չեմպիոն՝ ստանալով ոսկե մեդալ։ Իր կարիերան մարզուհին ավարտում է բրոնզե մեդալով՝ աշխարհի չեմպիոնատի ժամանակ, որը տեղի էր ունենում 2009 թվականին։
Թոնյե Լարսենն ունի երկու երախա[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.