Թովմաս Նազարբեկյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թովմաս Նազարբեկյան.

Թովմաս Նազարբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Նազարբեկյան Թովմաս Հովհաննեսի
Назарбекян Товмас Ованесович
1855 ապրիլի 4 - փետրվարի 13, 1931(1931-02-13) (տարիքը 75)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն
 
Ռուսական կայսրություն,
ՀԴՀ
Ծառայության տարիներ18771928
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր2-րդ Կովկասյան հրաձգային կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878),
Ռուս-ճապոնական պատերազմ,
Առաջին համաշխարհային պատերազմ (Կովկասյան ճակատ)
ՊարգևներՍուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Արիության ոսկե թուր, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով, Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան, Q52229193?, Q52229278?, Q52229449? և «Ի հիշատակ Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» մեդալ
ԿրթությունՄոսկվայի երկրորդ կադետական կորպուս

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (ապրիլի 4, 1855(1855-04-04), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1931(1931-02-19), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։

Կենսագրություն

Ծնվել է 1855 թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։

1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։

1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։

Պարգևներ

  • 1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1904 թ. «Ոսկյա զենքով քաջության համար»
  • 1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
  • 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով

Երկեր

  • Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվականի նոյեմբեր-1918 թվականի հուլիս), Երևան, 1994։

Արտաքին հղումներ

  • Թովմաս Նազարբեկյանի մասին հոդվածը «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II»
  • Воспоминания генерала Ф. И. Назарбекова. Армянский корпус против турецких войск (ноябрь 1917 г. -июль 1918 г., Банбер Айастани архивнери, но. 3, 1992, стр. 33-152.
  • Sahakyan R. O., Lieutenant-General Tovmas Nazarbekyan’s role in military operations of the Russian Army aginst the Turkish genocidal forces (1914-1916). Dedicated to the 160th anniversary of Tovmas Nazarbekyan
  • Саакян Р. О., Роль генерала Т. Назарбекяна в битве под Дильманом 1915 года (по архивным материалам), Историко-филологический журнал, № 2, с. 209-229, http://hpj.asj-oa.am/6248/1/209.pdf
  • Թովմաս Նազարբեկյանի հուշերը (1914 թ. հուլիսից մինչև 1915 թ. հունվարի 1-ը)։ Տետր 1, Վէմ, Երևան, 2019. թիվ 1, հունվար-մարտ, էջ 268-296 https://www.scribd.com/document/406019287/18-%D4%B1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE-2019-1
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թովմաս Նազարբեկյան
Listen to this article