From Wikipedia, the free encyclopedia
Թորուն Էրիքսեն (նորվ.՝ Torun Eriksen, հունվարի 8, 1977[1], Lunde, Nome Municipality, Տելեմարկ, Նորվեգիա), նորվեգացի ջազ երգիչ. կոմպոզիտոր և երաժիշտ[2][3] :
Թորուն Էրիքսեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1977[1] (47 տարեկան) Lunde, Nome Municipality, Տելեմարկ, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | ջազ երգիչ, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Jazzland Recordings? |
Կրթություն | Q12000952? և Nordic Institute of Stage and Studio? |
Անդամակցություն | Chipahua? |
Կայք | toruneriksen.no |
Torun Eriksen Վիքիպահեստում |
Թորուն Էրիքսենը ծնվել է 1977 թվականի հունվարի 8-ին նորվեգական Տելեմարք ֆյուլքեի Լունդե բնակավայրում։ Նրա մոտ երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռևս մանուկ հասակում ու սկսել է վեց տարեկան հասակում երգել։ Ելույթներ է ունեցել զանազան երաժշտական խմբերում։ Երբ Թորուն Էրիքսենը տասնինը տարեկան էր, արդեն հայտնի էր հայրենիքում որպես սոլո երգչուհի։
Թորուն Էրիքսենը հիմնականում երգում է սոուլ, ջազ, խմբերգային երգեր, ինչպես նաև փոփ ժանրի երգեր։ Այդ հարուստ փորձն ունենալով երգչուհին սկսում է անձամբ ստեղծագործել ու նոր երգեր գրել։
1997 թվականին Թորուն Էրիքսենը տեղափոխվում է մայրաքաղաք Օսլո։ Այստեղ ընդունվում է Նորվեգիայի սցենարային ինստիտուտ (նորվ.՝ Nordisk Institutt for Scene og Studio) և հաջողությամբ ավարտում այն[4]։
Երգչուհին դրանից հետո սկսում է ակտիվորեն հյուրախաղերի մեկնել ու բազմաթիվ հայտնի երաժիշտների ու երաժշտական խմբերի հետ համագործակցել։ Մասնակցում է բազմաթիվ ջազային փառատոների ինչպես հայրենի Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում։
Թորուն Էրիքսենը ոչ միայն վոկալիստ է, այլև բազմաթիվ երգերի հեղինակ։
Նրա առաջին դեբյուտային ալբոմը լույս է ընծայվում 2004 թվականին, որը կոչվում է «Glittercard»:
«Prayers & Observations» ալբոմի համար, որը ներկայացվել է նորվեգական Jazzland Recordings լեյբլում 2006 թվականին, բոլոր երգերը գրում է անձամբ Թորուն Էրիքսենը։ Նրա շատ երգեր (իսկ դրանք բոլորը մայրենի բուքմոլով չեն, այլ անգլերենով) ծնվել են անհատական հույզերի և տպավորությունների ներքո։ Ալբոմում տեղ գտած «Song Of Sadness» երգը նվիրված է ընկերոջ՝ սաքսաֆոնահար Սիգրուդ Կոնի վառ հիշատակի, ով մահկանացուն կնքում է 2004 թվականին Թայլանդում տեղի ունացած ավերիչ ցունամիի ժամանակ։ Սա միակ ստեղծագործությունն է, որտեղ Թորուն Էրիքսենը դուետով է հանդես գալիս. նրա հետ երգում է Պաալ Ֆլլաթոյը[5]։
Թորուն Էրիքսենը միշտ հանդես է գալիս ջազային խմբով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.