Թունջելիի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Թունջելիի մարզ (թուրքերեն՝ Tunceli ili), նահանգ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական Անատոլիա տարածաշրջանում։ Պատմական անունը՝ Դերսիմ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թունջելիի մարզ թուրքերեն՝ Tunceli ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մալաթիայի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Կենտրոնական Անատոլիա տարածաշրջան |
Վարչկենտրոն | Թունջելի |
Բնակչություն (2007) | 84 022 |
Խտություն | 10,8 |
Տարածք | 7774 |
Ժամային գոտի | +2 |
ISO 3166-2 կոդ | TR-62 |
Հեռախոսային կոդ | 428 |
Փոստային ինդեքսներ | 62000–62999 |
Ավտոմոբիլային կոդ | 62 |
tunceli.gov.tr | |
Իր ներկա անվամբ և վարչական սահմաններով ձևավորվել է համաձայն 1936 թ. Հունվարի 4-ին ընդունված «Թունջելիի նահանգի վարչության մասին օրենք»-ի (Tunceli Vilayetinin İdaresi Hakkında Kanun)։ Մարզի վարչական կենտրոնը Թունջելի (Դերսիմ) քաղաքն է։
Մարզը հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Երզնկային, հարավից՝ Էլազիգին, արևելքից՝ Բինգյոլին (Բյուրակն)։ Մարզի ընդհանուր մակերեսն է 7,774 քառ. կմ։
Մարզը բաժանվում է ութ գավառների, որոնք են՝ Չմշկածագ, Խոզաթ, Մեծկերտ, Նազիմիե (պատմական անունը՝ Ղզլքիլիսա կամ Կարմիր Վանք), Օվաջըկ (պատմական անունը՝ Բլուր), Բերդակ, Բոլոմոր և Թունջելի։
Ըստ պաշտոնական տվյալների բնակչության թիվը 76,699 է։ Այդ ցուցանիշով այն Թուրքիայի առավել նվազ բնակեցված տարածքներից մեկն է (բնակչության խտությունը՝ 9.8 բնակիչ/կմ²)։