Թուրքերեն
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքերեն (ինքնանվանումը՝ Türkçe (թյուրքչէ) կամ Türk dili (թյուրք դիլի)), Բալկանյան թերակղզուց մինչև Կասպից ծով ընկած տարածաշրջանում խոսվող ալթայական լեզուներից մեկը։ Թուրքերենը մայրենի լեզու է Հարավարևելյան Եվրոպայում (հատկապես Արևելյան և Արևմտյան Թրակիայում) բնակվող 10-15 միլիոն մարդու և Հարավարևմտյան Ասիայում (հատկապես Թուրքիայում) 60-65 միլիոն բնակիչների համար։ Թուրքիայից դուրս թուրքախոս ոչ մեծ խմբեր կան Գերմանիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Հյուսիսային Կիպրոսում, Հունաստանում, Կովկասում, ինչպես նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մնացած տարածքներում։ Կիպրոսը նույնիսկ առաջարկել էր ԵՄ-ին թուրքերենը ընդգրկել ԵՄ պաշտոնական լեզուների մեջ՝ չնայած, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ։ Օղուզական խմբի մյուս լեզուները իրենց հերթին տարածված են նշված տարածաշրջանի արևելքում և հարավում՝ Կովկասում, Ադրբեջանում, Իրանում, Կասպից ծովի հարավ արևելքում։
Թուրքերեն Türk dili, Türkçe | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, կենդանի լեզու և հետազոտության թեմա |
Ենթադաս | Արեւմտյան օղուզ |
Երկրներ | Թուրքիա Կիպրոս Բուլղարիա Հյուսիսային Մակեդոնիա Ռումինիա Հունաստան Իրաք Սիրիա Ադրբեջան Ալբանիա Գերմանիա Ռուսաստան Ղազախստան |
Պաշտոնական կարգավիճակ | Թուրքիա Հյուսիսային Կիպրոս Կիպրոս Հյուսիսային Մակեդոնիա |
Խոսողների քանակ | 82 231 620 մարդ (2021)[1] և 5 870 300 մարդ (2021)[1] |
Վերահսկող կազմակերպություն | Թուրքական լեզնաբանական ընկերություն |
Լեզվակիրների թիվը | ~65 մլն. |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
IETF | tr |
ԳՕՍՏ 7.75–97 | тур 693 |
ISO 639-1 | tr |
ISO 639-2 | tur |
ISO 639-3 | tur |
Երկրներ, որտեղ թուրքերենը պաշտոնական լեզու է Երկրներ, որտեղ այն ճանաչված է որպես փոքրամասնության լեզու | |
Turkish language Վիքիպահեստում |
Թուրքերենը պատկանում է ալթայական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի օղուզական խմբին։ Մերօրյա գրական թուրքերենն ունի համեմատաբար նոր պատմություն՝ այն ձևավորվել է օսմաներենի հիման վրա՝ 19-րդ դարի սկզբին։ Նախկին Օսմանյան կայսրության տարածքում և մասնավորապես ներկայիս Թուրքիայում տարածված թուրքերենը ողջ աշխարհում ամենից շատ խոսվող 5-րդ լեզուն է։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի իրականացրած բարեփոխումների շնորհիվ 1928 թվականին թուրքերենը արաբատառ այբուբենի փոխարեն սկսեց կիրառել լատինատառը։
Թուրքերենը կցական լեզու է[2]. այն հարուստ է բազմաթիվ վերջածանցներով, որոնց շնորհիվ որևէ հիմքից կարելի է գրեթե անվերջ քանակությամբ նոր բառեր ստանալ[3]։ Թուրքիայի թուրքերենին բնորոշ վերջածանցները մասամբ ընդհանուր են նաև մյուս թյուրքական լեզուների համար[4]։ Նախադասության կառուցվածքի հիմնական կաղապարը այս լեզվում ունի «ենթակա-խնդիր-ստորոգյալ» հերթագայությունը։
Այսպես կոչված «ստամբուլյան բարբառը» համարվում է թուրքերեն գրական լեզվի աղբյուրը. գրական թուրքերենը ձևավորվել է այս բարբառի հիման վրա։ Անատոլիական բարբառներում և թյուրքական լեզուներից որոշներում առկա "բաց է" (/ǝ/), "խռպոտ հ" / խ (/ḫ/) և "առաջնաքմային ն" (/ŋ/) հնչյունները ստամբուլյան բարբառում և, հետևաբար, նաև գրական թուրքերենում բացակայում են։ Նմանապես Թուրքիայի թուրքերենում բացակայում են /q/ և /w/ հնչյունները, որոնք կան այլ թյուրքական լեզուներում և բարբառներում։