Թուրքական ներխուժումը Կիպրոս
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքական ներխուժումը Կիպրոս (հուն․՝ Τουρκική εισβολή στην Κύπρο, թուրքերեն՝ Kıbrıs Barış Harekâtı), թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի[15]։ Այն սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ը թուրքական զորքերի կողմից գրավմամբ։
Թվական | օգոստոսի 18, 1974 |
---|---|
Մասն է | Կիպրոսի հակամարտություն |
Վայր | 1974, հուլիսի 20 – օգոստոսի 18 |
Արդյունք | Թուրքերի ռազմական հաղթանակ և Հյուսիսային Կիպրոսի առանձնացում[1] |
Հակառակորդներ | |
Թուրքիա[7] | Կիպրոս Ռազմական օգնություն՝ |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
60,000[11] | 42,000[12][13][14] |
Ռազմական կորուստներ | |
|
Հեղաշրջումը կատարվել է Հունաստանի ռազմական դիկտատուրայի կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի[16][17] միջոցով։ Այն գահընկեց արեց Կիպրոսի նախագահ և կրոնապետ արքեպիսկոպոս Մակարիոսի կառավարությանը։ Նրան փոխարինեց իշխանամետ ղեկավար Էնոսիս Նիկոս Սամպոսը[18][19][20][21][22]։ Նախքան զինադադարի կնքվելը՝ 1974 թվականի հուլիսին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու 3 %-ը։ Հունական զինվորական խունտան փլուզվեց և նրան փոխարինելու եկավ ժողովրդավարական կառավարությունը[23][24]։
1974 թվականի օգոստոսին Թուրքիայի ուժերը հերթական անգամ ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու մոտ 40 %-ը։ 1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։ Կիպրոսի ավելի քան մեկ քառորդ բնակչությունը (այն կազմում է Հունական Կիպրոսի բնակչության 1/3-ը) տեղահանվեցին։ արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից։
Մոտ մեկ տարի անց՝ 1975 թվականին, մոտ 60,000 թուրք կիպրոսցիներ (նրանք կազմում են Կիպրոսի ամբողջ թուրք բնակչության կեսը) տեղահանվեցին հարավից դեպի հյուսիս[25][26]։
Կիպրոսի թուրքական ներխուժումը ավարտվեց Կիպրոսի քաղաքական քարտեզի վերափոխմամբ։ Փաստացիորեն Կիպրոս կղզին բաժանվեց երկու անկախ պետությունների միջև։ Միևնույն ժամանակ Թուրքիան ստորագրեց դե ֆակտո (փաստացիորեն) անկախ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը, որը ստեղծվել էր Թուրքիայի կողմից Կիպրոսի գրավված տարածքների վրա[27]։ Միևնույն ժամանակ մինչ օրս Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը[28]։
Համաձայն միջազգային իրավունքի՝ Եվրոպական Միության տարածքում կատարված տարածքային ռազմակալումը դիտարկվել է որպես անօրինություն, քանի որ Կիպրոսը մաս էր կազմում «Եվրոպական ընտանիքի»[29]։