Թուրքիայի ընտրական համակարգ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի ընտրական համակարգը տարբերվում է՝ ընդհանոր, նախագահական և տեղական ընտրությունների համար, որոնք անց են կացվում Թուրքիայում յուրաքանչյուր չորս, հինգ և հինգ տարին համապատասխանաբար։ 1950 թվականից սկսած (պաշտոնապես 1945 թվականից) Թուրիքան հանդիսանում է բազմակուսակցական ժողովրդավարական պետություն, ընդ որում առաջին ժողովրդավարական ընտրությունները, որոնք անց էին կացվել 1950 թվականի մայիսի 14-ին, հանգեցրեցին միակուսակցական համակարգի վերացմանը, որն հաստատվել էր 1923 թվականին։ Այժմյան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ լինելու համար, ըստ ընտրական համակարգի սահմանվել է 10 տոկոսանոց շեմը, որն ամենաբարձրն է բոլոր պետություններից։
Արագ փաստեր Թուրքիայի ընտրական համակարգ, Տեսակ ...
Թուրքիայի ընտրական համակարգ | ||||
---|---|---|---|---|
| ||||
Տեսակ | Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված |
Փակել
Յուրաքանրյուր ընտրական համակարգին, բնորոշ է հետևյալ ընտրության ձևը՝
- Ընդհանուր ընտրություններ։ Դոնթի մեթոդ, կուսակցության ցուցակի համամասնական ընտրական ներկայացուցչություն, ըստ որի Ազգային մեծ ժողովի 600 անդամները ընտրվում են 87 ընտրական շրջաններից, որոնք ընտրում են տարբեր թվաքանակի պատգամավորները, պայմանավարված բնակչության թվաքանակից։
- Տեղական ընտրություններ։ Քաղաքների և շրջանների քաղաքապետերը, համայնքապետերի և մարզային ավագանու անդամները, համայնքի ավագանու անդամներ և նրանց գյուղական խորհուրդի անդամները ընտրվում են մեծամասնական ընտրական համակարգով։
- Նախագահական ընտրություններ։ Երկփուլանի ընտրություններ, երբ երկու լավագայուն թեկնածուները երկու շաբաթ անց առաջին ընտրություններից կրկին մասնակցում են ընտրություններին, և թեկնածուներից հաղթում է նա, ով կհավաքի ընտրողների 50% + 1 ձայները։