Թուրքմենական օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքմենական օրացույց (թուրքմ.՝ Türkmenlerde wagt aňladylyşy), օրացույց, որը Թուրքմենստանում պաշտոնական գործածության մեջ մտավ 2002 թվականին՝ երկրի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հրամանով և չեղարկվեց 2008 թվականին՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից[1]։ Օրացույցն իրենից ներկայացնում է ամբողջությամբ գրիգորյան օրացույցը՝ 12 ամիսներով և շաբաթվա 7 օրերով։ Միակ առանձնահատկությունն այն է, որ ամսվա և շաբաթվա օրերն ունեն թուրքմենական անվանումներ։
2002 թվականին օրացույցը գործածության մեջ մտավ այնպիսի խորհրդանշական անվանումներով, որոնք նկարագրված են Սափարմուրատ Նիյազովի Ռուհնամա գրքում։