Թուրքոմաններ
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքոմաններ (նաև թուրքումեններ կամ թուրքմաններ կամ թուրքմեններ, թուրքմ.՝ Türkmenler, թուրքերեն՝ Türkmanlar, ադրբ.՝ Türkmanlar), տերմին, որը ավանդաբար օգտագործվում է Մերձավոր և Միջին Արևելքում, Բյուզանդիայում, այնուհետև Եվրոպայում, որպես օղուզ թյուրքական ժողովուրդների նշանակում[1][2]։ Առաջին անգամ «թուրքոման» տերմինը հայտնվել է 11-րդ դարի բյուզանդական տարեգրության մեջ, երբ պատմիչ Աննա Կոմնենեն այսպես է անվանել Միջին Ասիայից Փոքր Ասիա ներթափանցած թուրքմեններին[3]։ Համաձայն Սերգեյ Աղաջանովի, թուրքմենները եղել են օղուզների մի մասի և Կենտրոնական Ասիայի հնդեվրոպական բնակչության խառնուրդի արդյունքը[4]։ Միջնադարյան հեղինակներ Ալ-Բիրունին և Մարվազին նշում են, որ այս տերմինով նկատի ունեին իսլամ ընդունած օղուզներին[4][5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրքմեններ
Թուրքոմաններ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
Թյուրքական օղուզերեն (Ադրբեջաներեն ·Թուրքմեներեն ·Թուրքերեն) | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
Հիմնականում իսլամ (Սուննի ·Ալևիզմ ·Բեքթաշի ·Շիա-տասներկուականներ) | ||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||
Այլ թյուրքական ժողովուրդներ | ||||||||||||
Ծագել են | ||||||||||||
Կենտրոնական Ասիա |
Տերմինը պատմական համատեքստում նշանակում է ոչ միայն միջինասիական թուրքմեններին, այլ նաև կարող է վերաբերել թուրքերի, ադրբեջանցիների և, ընդհանրապես, քոչվոր թուրքերի նախնիներին[2][6]։
Ի սկզբանե լինելով արտաքին անվանում (էկզոնիմ), ենթադրաբար բարձր միջնադարի ժամանակաշրջանից, հնագույն և ծանոթ դարձած թյուրք (türk) և ցեղային անունների հետ մեկտեղ (յազըր, քընըք, սալըր, բայաթ, բայանդուր, աֆշար, քայը և այլն), որպես ազգանվանում (էթնոնիմ) սկսեց գործածվել ներկայիս Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրանի, Անատոլիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում հաստատված օղուզ ցեղերի կողմից[5]։
Անատոլիայում, ուշ միջնադարի ժամանակաշրջանից, այն փոխարինվեց պետության և իշխող դինաստիայի անվանումով՝ «օսմանլը» տերմինով[7]։ Ադրբեջանի տարածքում, ընդհանուր առմամբ, այն դադարել է գործածվել 17-րդ դարից, բայց այն պահպանվել է որպես ադրբեջանցիների ենթաէթնոս համարվող թերեքեմե կիսաքոչվոր ցեղերի ինքնավանում[8]։ Ըստ որոշ տվյալների՝ այս տերմինի կիրառումը որպես Ադրբեջանի թյուրքերի նշանակում պահպանվել է մինչև 20-րդ դարի սկիզբը[9]։
Այսօր այս էթնոնիմը կրում են Կենտրոնական Ասիայի թուրքմենները[10][11] (Թուրքմենստանի հիմնական ժողովուրդը), ինչպես նաև օղուզների հետնորդներ՝ իրաքյան և սիրիացի թուրքմենները։