Թու Չեյնս
From Wikipedia, the free encyclopedia
Թաուհիդ Էփս (անգլ.՝ Tauheed Epps, ավելի հայտնի է որպես Թու Չեյնս (անգլ.՝ 2 Chainz, նախկինում նաև Թիթի Բոյ (անգլ.՝ Tity Boi) անվամբ, սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][2], College Park[2]), ամերիկացի ռեփեր։ Երաժշտական կարիերան սկսել է 1997 թվականին՝ որպես Playaz Circle հիփ հոփ դուետի անդամ, որի մյուս անդամը նրա մանկության ընկեր Ըրլ Քոներսն է։ Դուետի կազմում նա հանդես էր գալիս Թիթի Բոյ անունով։ Ամերիկացի ռեփեր Լուդաքրիսի Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, նրանք 2007 թվականին թողարկեցին իրենց առաջին ալբոմը, որը կրում է «Supply & Demand» անվանումը։ Այդ ալբոմի երգացանկը ներառում էր «Duffle Bag Boy» հիթային սինգլը։ 2009 թվականին դուետը թողարկեց «Flight 360: The Takeoff» կոչվող երկրորդ ալբոմը, իսկ 2010 թվականից դադարեց գործել։
Թու Չեյնս | |
---|---|
Թու Չեյնսը 2014 թվականի մայիսի 10-ին ելույթ ունենալիս | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 2 Chainz |
Ի ծնե անուն | Թաուհիդ Էփս |
Նաև հայտնի է որպես | Թիթի Բոյ (Tity Boi) |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][2] (46 տարեկան) Քոլեջ Փարկ, Ջորջիա |
Երկիր | ԱՄՆ[3] |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | սեմփլեր, հարվածային համակարգ, սինթեզատոր և վոկալ |
Գործունեություն | 1997-ներկա |
Լեյբլ | Def Jam Recordings |
Կրթություն | Ալաբամա նահանգի համալսարան[4], Արիզոնա նահանգի համալսարան, North Clayton High School? և Վիրջինիա նահանգի համալսարան |
Անդամակցություն | Playaz Circle |
Կապված | Playaz Circle, Լուդաքրիս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ջուսի Ջեյ, Քանյե Ուեսթ |
Պարգևներ | |
Կայք | 2chainz.com |
2 Chainz Վիքիպահեստում |
Playaz Circle դուետի գործունեության դադարից հետո, նա սկսեց ծավալել անհատական գործունեություն և իր բեմական անունը փոխեց «Թու Չեյնս»։ 2012 թվականի օգոստոսին Թու Չեյնսը թողարկեց «Based on a T.R.U. Story» անվանումը կրող իր առաջին անհտական ալբոմը, որն ունեցավ մեծ հաջողություն և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։ Ալբոմի 3 սինգլները հորիզոնականներ զբաղեցրեցին Billboard Hot 100 հիթ շքերթում։ Այդ ալբոմը նաև առաջադրվեց «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին Գրեմմի մրցանակաբաշխությունում։ 2013 թվականի սեպտեմբերին լույս տեսավ Թու Չեյնսի «B.O.A.T.S. II: Me Time» կոչվող երկրորդ ալբոմը և Billboard 200-ում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 2016 թվականի մարտին ռեփերը թողարկեց իր «ColleGrove» անվանումը կրող երրորդ ալբոմը։
Անհատական կարիերան սկսելուց հետո, Թու Չեյնսը սկսեց համագործակցել Միացյալ Նահանգների առաջատար ռեփերների և երգիչների հետ։ Նա իր մասնակցությունն է ունեցել այնպիսի հիթային երգերում, որոնցից են «Beez in the Trap» (Նիքի Մինաժ), «Fuckin' Problems» (ASAP Rocky), «Bandz a Make Her Dance» (Ջուսի Ջեյ), «Talk Dirty» (Ջեյսոն Դերուլո) և այլն։