Թվային հումանիտար գիտություններ
From Wikipedia, the free encyclopedia
Թվային հումանիտար գիտություններ (անգլ.՝ Digital Humanities), հետազոտությունների, ուսուցման և ստեղծման ոլորտ համակարգչային գիտությունների և հումանիտար գիտությունների խաչմերուկում։ Թվային հումանիտար գիտությունները ներառում է թվայնացված նյութերի և թվային ծագման նյութերի օգտագործումը և համատեղում է ավանդական հումանիտար (պատմություն, փիլիսոփայություն, լեզվաբանություն, գրականություն, արվեստ, հնագիտություն, երաժշտություն և այլն) մեթոդաբանությունը համակարգչային գիտության հետ, տրամադրում է համակարգչային գործիքներ և նոր հնարավորություններ բացում, հավաքագրում տվյալներ, որոնում տեղեկատվություն, տվյալներ արդյունահանում և կիրառում մաթեմատիկական վիճակագրություն[1][2]։