Թրաշուշան
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Թրաշուշան[1][2], գլադիոլուս (լատին․՝ Gladiolus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Ցողունն ուղիղ կանգուն է, չճյուղավորվող, բարձրությունը՝ 15-220 սմ՝ տերևները թրաձև են (որտեղից՝ «Թրաշուշան» անվանումը)։ Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի հասկ է, ծաղիկներն ունեն 6 պսակաթերթիկներ, որոնք տարբեր ձևի ու չափերի են, վառ գունավորված (սպիտակ, դեղին, ալ կարմիր, մանուշակագույն, թանաքագույն)։ Հողում գոյացնում է պալարասոխուկ։ Հայտնի է թրաշուշանի մոտ 250 վայրի տեսակ՝ տարածված Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ ԱՊՀ տարածքում աճում է 10, Հայաստանում՝ 5 տեսակ։ Մշակության մեշ ստացվել են բազմաթիվ սորտեր, որոնց ծաղիկներն ավելի խոշոր են և գունեղ, մինչև 20 սմ տրամագծով։ Բազմացվում է պալարասոխուկով և պալարաբողբոջով։ Աշնանը, մինչև ցրտերն ընկնելը, պալարասոխուկները հանում են հողից, չորացնում և պահում հողում 4-5 °C ջերմաստիճանում։
Թրաշուշան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ցեղ | Թրաշուշան (Gladiolus) L., 1753 |