![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Tricky_-_August_13%252C_2009.jpg/640px-Tricky_-_August_13%252C_2009.jpg&w=640&q=50)
Թրիքի
From Wikipedia, the free encyclopedia
Էդրիան Նիկոլաս Մաթյու Թոուս[8] (անգլ.՝ Adrian Nicholas Matthews Thaws, հունվարի 27, 1968), հայտնի Թրիքի բեմական կեղծանվամբ, անգլիացի պրոդյուսեր[9], ռեփեր և դերասան[10]։ Ծնվելով ու կյանքի վաղ շրջանն անցկացնելով Բրիսթոլում՝ նա սկսել է իր կարիերան որպես համագործակցող և ռեփեր/պրոդյուսեր, հայտնի է որպես «Massive Attack» խմբի հիմնադրող՝ Ռոբերտ դել Նայեի, Գրենթ Մարշալի ու Անդրյու Վաուլզի մասնակցությամբ։ Նա 1995 թվականին սկիզբ է դրել իր սոլո կարիերային «Maxinquaye» դեբյուտային ալբոմով։ Ալբոմի թողարկումը մեծ համբավ է բերել Թրիքիին և սկիզբ դրել վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ երկարատև համագործակցության։ 1996 թվականին թողարկել է ևս 4 ստուդիո ալբոմ՝ ներառյալ «Pre-Millenium Tension»-ը ու «Nearly God»-ը։ 2000 թվականից ի վեր թողարկել է 9 ստուդիո ալբոմ, վերջինը՝ «Fall to pieces» (2020): 2016 թվականին նա մի քանի անգամ ելույթ է ունեցել «Massive Attack»-ի համերգներին՝ միաժամանակ շարունակելով իր սոլո կարիերան։
Թրիքի | |
---|---|
![]() Թրիքին 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tricky |
Ի ծնե անուն | Էդրիան Նիկոլաս Մաթիուս Թոուս |
Նաև հայտնի է որպես | Թրիքի Քիդ, Թրիքի Ռոք |
Ծնվել է | հունվարի 27, 1968(1968-01-27)[1][2] (56 տարեկան) Բրիսթոլ,Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Թրիփ հոփ[3][4], էլեկտրոնային երաժշտություն[5], Ալտերնատիվ հիփ-հոփ[6] |
Մասնագիտություն | պրոդյուսեր, երաժիշտ,վոկալիստ,դերասան |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, Շրթնահարմոն և վոկալ[7] |
Լեյբլ | False Idols, Domino,Epitaph,Island |
Անդամակցություն | Massive Attack? |
Կապված | Ուայլդ Բանչ,Դեյմ Գրիս, Դիջեյ Մագզ, Մեսիվ Ըթեք, Մարկ Սթյուարթ, Մարթինա Թոփլի-Բըրդ |
Ամուսին | Կարմեն Էջոգո |
Կայք | trickysite.com |
![]() |
Թրիքին թրիփ հոփ երաժշտության հիմնադիրն է, նրա ստեծագործությունները առանձնանում են մութ, բարդ երաժշտական ոճով, որը մեկտեղում է տարբերվող մշակութային ազդեցություններն ու ժանրերը՝ հիփ-հոփ, ալտերնատիվ ռոք և ռեգի[11]։ Իր կարիերայի ընթացքում Թրիքին համագործակցել է մեծ թվով արտիստների հետ, այդ թվում՝ Թերրի Հոլի, Բյորկի, Գրեյվդիգազի, Գրեյս Ջոնսի, Փի Հարվիի[3] ու Էմել Մաթլութիի[12]։