From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Բենվիլ (ֆր.՝ Jacques Bainville, փետրվարի 9, 1879[1][2][3][…], Վենսեն - փետրվարի 9, 1936[1][2][3][…], Բելշաս փողոց և Փարիզ, Ֆրանսիա[4]), [6], ֆրանսիացի պատմաբան (մասնագիտացել էր արտաքին հարաբերությունների պատմության ուսումնասիրության մեջ)[7], ժուռնալիստ, ակադեմիկոս։ Քաղաքական իր հայացքներով եղել է միապետական[8], հակահանրապետական Acción Francesa («Ֆրանսիական գործողություն») շարժման ակտիվ ու կարևոր գործիչ[9][8], Ֆրանսիական ակադեմիայի անդամ 1935 թվականից մինչև իր մահը[10]։
Ժակ Բենվիլ ֆր.՝ Jacques Bainville | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենսեն |
Մահացել է | փետրվարի 9, 1936[1][2][3][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Բելշաս փողոց կամ Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Marigny[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Անրի IV լիցեյ և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Երկեր | Q3231724? |
Մասնագիտություն | լրագրող, ժամանակագիր, պատմաբան, հրապարակախոս, գրական քննադատ և գրող |
Աշխատավայր | La Gazette (թերթ), Q3428637?, L'Action Française?, Le Petit Parisien?, La Nation belge? և Revue universelle? |
Զբաղեցրած պաշտոններ | seat 34 of the Académie française? |
Կուսակցություն | Ակսյոն ֆրանսեզ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա |
Երեխաներ | Hervé Bainville? |
Ստորագրություն | |
Jacques Bainville Վիքիպահեստում |
Ժակ Բենվիլի պատմագիտական հիշարժան աշխատություններից են L'Histoire de deux peuples (1916),[6] L'Histoire de deux générations (1918),[6] Les conséquences politiques de la paix (1920;[6] Editions de l'Arsenal, 1995;[11] Godefroy de Bouillon, 1996),[12] Histoire de France (A. Fayard, 1924),[13] Petite Histoire de France (1930),[14] Napoléon,[15] Les dictateurs (1935;[6][16] Godefroy de Bouillon, 1996),[12] o Histoire de la Troisième République (1935),[6]...
Revue universelle-ի տնօրենը լինելով հանդերձ՝[17] աշխատակցել է նաև մի շարք այլ պարբերականների (L'Action Française, Gazette de France, Le Petit Parisien, L'Eclair de Montpellier,[18] Candide, Liberté, Le Petit Journal, Capital o La Nation belge,[17]...)։
Կյանքի վերջին տարիներին դեմ է գնացել նացիստական Գերմանիային[10]։ 1979 թվականին հրատարակվել է Ուիլյամ Քեյլորի Jacques Bainville and the Renaissance of Royalist History in Twentieth-Century France աշխատությունը[8], որտեղ հանգամանորեն ներկայացված են Բենվիլի կյանքն ու գործը։
Publiciste-Homme de Lettres-ի շրջանակներում կատարած աշխատանքի համար, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության զեկուցագրի հիման վրա, 1920 թվականին նրան շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչում[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.