Ժակ Դըլիլ
ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ, կլասիցիզմի ուշ շրջանի ներկայացուցիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Դըլիլ (ֆր.՝ Jacques Delille, հունիսի 22, 1738(1738-06-22)[1][2][3][…], Կլերմոն Ֆերան - մայիսի 1, 1813(1813-05-01)[1][2][3][…], Փարիզ, Փարիզի շրջան[4]), ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ, կլասիցիզմի ուշ շրջանի ներկայացուցիչ։
Ժակ Դըլիլ Jacques Delille | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1738(1738-06-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլերմոն Ֆերան |
Վախճանվել է | մայիսի 1, 1813(1813-05-01)[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Փարիզի շրջան[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5][6] և Delille's tomb |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, պրոֆեսոր և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Collège de Lisieux? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7] և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Marie-Gabriel-Florent-Auguste de Choiseul-Gouffier?, Կոլեժ դե Ֆրանս և Քոլեջ դե լա Մարշ |
Jacques Delille Վիքիպահեստում |
Ժակ Դըլիլը եղել է լատիներենի ուսուցիչ, ապա պրոֆեսոր Կոլեժ դը Ֆրանսում։ Գրականություն է մուտք գործել փոքրիկ դիդակտիկ բանաստեղծություններով։ 1769 թվականին լույս է տեսնում նրա հիմնական աշխատանքը՝ Վիրգիլիոսի «Գեորգիկների» թարգմանությունը, ինչը Վոլտերը խանդավառությամբ ընդունեց։ Շուտով Ժակ Դըլիլը դառնում է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Դըլիլը ստիպված հեռանում է Անգլիա, որտեղ մնում է մինչև 1802 թվականը։ Վերադառնալով Փարիզ՝ նա վերականգնում է իր պրոֆեսորի դիրքերը։ Նրա հուղարկավությունը վերածվել է համազգային սգի։
Դըլիլի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Les jardins, ou l’art d’embellir les paysages» (1782), «L’Homme des champs ou les Géorgiques françaises» (1800) в «Dithyrambe sur l’immortalité de l'âme».