From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Դուվալյան (ծննդյան անունը` Հակոբ, հունվարի 1, 1920, Հալեպ, Սիրիա - մարտի 26, 2008, Վերսալ), ֆրանսահայ երգիչ։
Ժակ Դուվալյանը ծնվել է 1920 թվականին, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և Հալեպում հանգրվանած հայ ընտանիքում։ 1925 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից Ժակը հետաքրքրվել է ճշգրիտ գիտություններով, ցանկացել է դառնալ մաթեմատիկոս։ Սակայն ընտանիքում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ է թողել ուսումը և աշխատել։ Այնուհետև տարվել է երաժշտությամբ, գրել է երգեր, հանդես եկել սրճարաններում։ 1940-ական թվականներին հայտնի է դարձել փարիզյան հասարակության մեջ[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել մենահամերգներով։ 1954 թվականին մեկնել է Խորհրդային Հայաստան, հաստատվել Երևանում։ Ի սկզբանե որոշել էր զբաղվել աստղաֆիզիկայով, սակայն մտադրությունը փոխել է և շարունակել երգել։ 1956 թվականից հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբում, հյուրախաղերով եղել Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում։
1959 թվականին դարձել է Մոսկվայի Յուրի Սաուլսկու գործիքային անսամբլի մենակատարը։ Երգել է ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.