From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Ժերմեն Սուֆլո (ֆր.՝ Jacques-Germain Soufflot, հուլիսի 22, 1713[2][3][4][…], Irancy[1] - օգոստոսի 29, 1780[5][6][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]), ֆրանսիացի ճարտարապետ։ 18-րդ դարի կլասիցիզմի առաջատար ներկայացուցիչներից։
Ժակ Ժերմեն Սուֆլո ֆր.՝ Jacques-Germain Soufflot[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1713[2][3][4][…] |
Ծննդավայր | Irancy[1] |
Մահացել է | օգոստոսի 29, 1780[5][6][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ)[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Հռոմի ֆրանսիական ակադեմիա |
Երկեր | Պանթեոն (Փարիզ), Temple du Change? և Hôtel-Dieu de Lyon?[1] |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Անդամություն | Ճարտարապետության թագավորական ակադեմիա և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?[1] |
Jacques-Germain Soufflot Վիքիպահեստում |
Սովորել է Հռոմում (1734-1737)։ 1730-ական թվականներին այցելել է Փոքր Ասիա, 1750 թվականին ուսումնասիրել ու չափագրել է Սիցիլիայի ու Պեստումի անտիկ հուշարձանները։ Աշխատել է Լիոնում (Օթել Դիյո հիվանդանոցը, 1741-1742 և այլն), ապա՝ Փարիզում (1755 թվականից)։ Սուֆլոիի հիմնական գործը Փարիզի Ս․ Ժնևի եկեղեցին է (1758-1790, 1791 թվականից՝ Պանթեոն։ Մեծածավալ, գմբեթածածկ, դասական պորտիկով այս կառույցը ուշագրավ է ձևերի մոնումենտալությամբ, կոնստրուկտիվ համարձակ լուծումով (մեծաթռիչք գմբեթը հենվում է 4 թեթև, եռանիստ մույթերի վրա)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.