ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիո (ֆր.՝ Jean-Marie Gustave Le Clézio, ապրիլի 13, 1940[1][2][3][…], Նիս[4]), ֆրանսիացի գրող, 2008 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիո ֆր.՝ Jean-Marie Gustave Le Clézio | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1940[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նիս[4] |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, վիպասան, ակնարկագիր, մանկագիր, լրագրող և համալսարանի դասախոս |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Մավրիկիոս |
Կրթություն | Բրիստոլի համալսարան, Էքս Մարսել համալսարան, Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս, Պրովանսի համալսարան և University of Côte d'Azur? |
Ժանրեր | վեպ |
Գրական ուղղություններ | Նոր վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Արձանագրությունը և Անապատ |
Անդամակցություն | comité de lecture des éditions Gallimard? |
Պարգևներ | |
Ամուսին | Jémia Le Clézio? |
Զավակներ | Anna Jean?[7] |
Jean-Marie Gustave Le Clézio Վիքիպահեստում |
Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոն ծնվել է 1940 թվականի ապրիլի 13-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ բժշկի ընտանիքում։ Նրա ծնողները բրետոնական ծագմամբ Մավրիկիոսի բնակիչներ էին, որոնց նախնիները Բրետանից Մավրիկիոս էին գաղթել դեռևս 18-րդ դարում։ 1948 թվականին գրողի ընտանիքը փոխադրվում է Նիգերիա, որտեղ նրա հայրն այդ ժամանակաշրջանում ծառայում էր[8]։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո 1958-1959 թվականներին ուսանում է Անգլիայի Բրիստոլի համալսարանում[9]։ Այնուհետև իր ուսումը շարունակում է Նիսի համալսարանի բանասիրության ֆակուլտետում[10], իսկ 1964 թվականին Պրովանսի համալսարանում՝ ֆրանսիացի հայտնի բանաստեղծ և նկարիչ Անրի Միշոյի ստեղծագործությունների վերաբերյալ պաշտպանում է ատենախոսություն և ստանում գրականության գծով մագիստրոսի աստիճան[11]։ Ուսման ավարտից հետո որոշ ժամանակ աշխատումմ է ԱՄՆում՝ որպես ուսուցիչ։ 1967 թվականին զորակոչվում է ֆրանսիական բանակ և ծառայում Թաիլանդում, սակայն շուտով նրան տեղափոխում են Մեքսիկա, որի պատճառը գրողի կողմից Թաիլանում առկա երեխաների մարմնավաճառության սուր քննադատությունն էր։ 1970-1974 թվականներին Լեկլեզիո բնակվում է Պանամայի Էմբերա-Վոունաան հնդկացիական ինքնավարությունում։ 1975 թվականին ամուսնանում է։ 1983 թվականին Պերպինյանի համալսարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն Պուրեպեչա հնդկացիների վերաբերյալ։ Լեկլեզիոն դասավանդել է աշխարհի բազմաթիվ համալսարաններում։ Նա հաճախ է այցելում Հարավային Կորեա, որտեղ նա 2007 թվականին Իհվայի կանացի համալսարանում դասավանդել է ֆրանսերեն[12][13]։
Լեկլեզիոն գրել սկսել է յոթ տարեկան հասակից։ Նրան գրական հասարակության մեջ լայն ճանաչում է բերել 1963 թվականին լույս տեսած «Արձանագրությունը» վեպը, որն արժանացել է Ռենոդո և Գոնկուրյան մրցանակների[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.