Ժան Բատիստ Շարդեն
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բատիստ Շարդեն (ֆր.՝ Jean Baptiste Siméon Chardin, նոյեմբերի 2, 1699(1699-11-02)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 6, 1779(1779-12-06)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիկոս (1728)։
Ժան Բատիստ Շարդեն ֆր.՝ Jean Siméon Chardin | |
---|---|
Ի ծնե | Jean Baptiste Siméon Chardin |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1699(1699-11-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1779(1779-12-06)[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Կրթություն | Սեն Լու ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | նատյուրմորտ և ժանրային նկարչություն |
Թեմաներ | Կերպարվեստ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Ռայադա, Բուֆետ և Երաժշտության, արվեստի և գիտության այլաբանություն |
Ուսուցիչ | Pierre-Jacques Cazes? |
Աշակերտներ | Ժան Օնորե Ֆրագոնար |
Ամուսին | Marguerite Pouget? |
Զավակներ | Pierre Jean-Baptiste Chardin? |
Jean Siméon Chardin Վիքիպահեստում |
Սովորել է ակադեմիստ Պ․ Ժ․ Կազի մոտ և Գեղարվեստի ակադեմիայի դպրոցում։ Ներկայացրած նատյուրմորտների համար ընտրվել է ակադեմիկոս (1728)։ Վաղ շրջանի աշխատանքներին բնորոշ են դեկորատիվ էֆեկտները։
Մարդու և առարկայի խորը և մանրակրկիտ ուսումնասիրումը Շարդենին հանգեցրել է դասական պարզ և հստակ ոճի որդեգրման։ Նրա կենցաղային պատկերները ներթափանցված են խոր քնարականությամբ, հասարակ մարդու հանդեպ ունեցած սիրով, նրանց ներքին և արտաքին նկարագրի ճշմարտացիությամբ («Շրջիկ վաճառողուհին», 1739, Լուվր, Փարիզ, «Լվացարարուհի», 1744, Ժ․ Բ․ Ս․ Շարդեն, «Քթակնոցով ինքնանկար», կավճաներկ (1771, Լուվր, Փարիզ) էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։
Երեխաների կերպարներն («Հոլով տղան», 1738) ու դիմանկարները («Ինքնադիմանկար», 1771 և 1775, բոլորը՝ Լուվրում, Փարիզ) աչքի են ընկնում անկեղծությամբ, կենսալիությամբ։ Շարդենի առօրեական իրեր պատկերող նատյուրմորտներն օժտված են ներքին կարգավորվածությամբ, նկարչի ջերմ, մարդկային վերաբերմունքով («Մեղրաման», Լուվր, Փարիզ, «Արվեստի պիտույքներ», 1760-ական թթ․, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Շարդենի երփնագիրը առանձնանում է գունապատկերի ամբողջականությամբ, նրբերանգների և արտացոլումների հարստությամբ, վաչյորների վիրտուոզ խազով։
- Արծաթե անոթ, մոտ. 1728, Սենտ–Լուիսի Արվեստի թանգարան, ԱՄՆ
- Աղոթք ճաշից առաջ, 1744, Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)
- Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- Jean Baptiste Siméon Chardin (նիդերլ.)
- Шарден Жан Батист Симеон (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան Բատիստ Շարդեն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |