From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բատիստ Պերրեն (ֆր.՝ Jean Baptiste Perrin, սեպտեմբերի 30, 1870[1][2][3][…], Լիլ, Նոր, Ֆրանսիա[4][5] - ապրիլի 17, 1942[4][1][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1923)։
1898 թվականից աշխատել է Փարիզի համալսարանում (1910 թվականից՝ պրոֆեսոր)։ 1940 թվականին մեկնել է ԱՄՆ։ Պարզել Է, որ կաթոդային ճառագայթը էլեկտրոնների հոսք Է։ Բրոունյան շարժման նրա հետազոտությունները վերջնականապես հաստատեցին մոլեկուլի գոյությունը, դարձան Էյնշտեյն-Սմոլուխովսկու տեսության փորձնական ապացույցը։ Փորձերի միջոցով Պերրենը որոշեց NA Ավոգադրոյի հաստատունը, որը մեծ ճշտությամբ համընկավ այլ եղանակներով որոշված NA-ի արժեքի հետ։ Պարզել է, որ օճառի պղպջակի ամենաբարակ թաղանթն ունի երկմոլեկուլային կառուցվածք։ Ուսումնասիրել է նաև ռենտգենյան ճառագայթները և ֆլորեսցենցման երևույթը։ Արժանացել է Նոբելյան մրցանակի (1926)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.