Ժան-Ժակ Ամպեր
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ժան-Ժակ Ամպեր (ֆր.՝ Jean-Jacques Ampère, օգոստոսի 12, 1800(1800-08-12)[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] - մարտի 27, 1864(1864-03-27)[4][3][7][…], Պո[5][8]), ֆրանսիացի գրականագետ, պատմաբան։
Ժան-Ժակ Ամպեր Jean-Jacques Ampère | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1800(1800-08-12)[1][2][3][…] Լիոն, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | մարտի 27, 1864(1864-03-27)[4][3][7][…] (63 տարեկան) Պո[5][8] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[9] |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, գրող, պրոֆեսոր, գրական քննադատ, գրող ճանապարհորդ, գրականության պատմաբան, կլասիցիստ և գրադարանավար |
Պաշտոն(ներ) | seat 37 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6], Ակադեմիա դելա Կրուսկա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8][10], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][11] |
Հայր | Անդրե Մարի Ամպեր[4] |
Մայր | Ժյուլի Կարոն |
Ստորագրություն | |
Jean-Jacques Ampère Վիքիպահեստում |
Ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերի որդին։
Հեղինակել է ուսումնասիրություններ ֆրանսիական գրականության պատմության, ինչպես նաև՝ Դանթեի ստեղծագործության, գերմանական և սկանդինավյան էպոսների մասին[12]։
Փարիզում Ամպերը դասավանդել է Սորբոնի համալսարանում, 1848 թվականից եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
1841 թվականին Ամպերն իր ընկերների հետ, որոնց թվում էր Պրոսպեր Մերիմեն, այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այնուհետև՝ Հունաստան և Իտալիա։ Այդ ճանապարհորդության արդյունքում 1848 թվականին Ամպերը հրատարակում է «Հունաստանը, Հռովմը և Դանտեն» (Grèce, Rome et Dante) աշխատությունը, որը Ֆրանսիայում մեծ հետաքրքրություն է առաջացնում Դանտեի ստեղծագործության հանդեպ։
Դրանից հետո և մինչև իր մահանալը նա աշխատում էր «L’Histoire romaine à Rome» մոնումենտալ գործի վրա, ինչպես նաև հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն։ Ամպերի բոլոր ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց առողջ քննադատությամբ, լայնախոհությամբ և պարզ, համակրելի շարադրությամբ։