ամերիկացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժան Միշել Բասկիա, (անգլ.՝ Jean-Michel Basquiat, դեկտեմբերի 22, 1960[1][2][3][…], Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 12, 1988[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]), ամերիկացի նկարիչ։ Նյու Յորքում նախ հայտնի է դարձել որպես Գրաֆիտի-նկարիչ, ապա, 1980-ական թվականներին հայտնի է դարձել որպես նոր էքսպրեսիոնիզմի շատ հաջող ներկայացուցիչ։
Ժան Միշել Բասկիա անգլ.՝ Jean-Michel Basquiat | |
---|---|
Կեղծանուն | Basquiat, Jean-Michel և Samo |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1960[1][2][3][…] |
Ծննդավայր | Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1988[1][2][3][…] (27 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5] |
Ազգություն | Պուերտոռիկացիներ, Haitian Americans? և աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | John Jay Educational Campus?, Սուրբ Էննի դպրոց, City As School? և Edward R. Murrow High School? |
Մասնագիտություն | նկարիչ, artivist, երաժշտագետ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, գծանկարիչ, քանդակագործ, graffiti artist, լուսանկարիչ, դերասան, գծագրող, ինստալյացիոն արտիստ և վիզուալ արտիստ |
Ոճ | Նեոէքսպրեսիոնիզմ[7][4] և Պրիմիտիվ[4] |
Ժանր | Գրաֆիտի[4] և ֆիգուրատիվիզմ[4] |
Մեկենասներ | Էնդի Ուորհոլ |
Անդամակցություն | Gray? |
Համատեղ ապրող | Մադոննա |
Կայք | basquiat.com(անգլ.) |
Jean-Michel Basquiat Վիքիպահեստում |
Ժան-Միշելը ծնվել է Նյու Յորքում, Բրուքլինում։ Նրա մայրը՝ Մաթիլդան, Պուերտո Ռիկո, իսկ հայրը՝ Ջերարդը, ունեցել է Հայիթիական արմատներ, որի շնորհիվ Միշելը մանկուց ազատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն` կարդալով գրքեր, այդ թվում պոեզիա, սիմվոլիզմ, առասպելներ ու պատմություն։ Արդեն վաղ տարիքում նա դրսևորել է ունակություններն արվեստի նկատմամբ, և նրա մայրը աջակցել է այս ձգտմանը։
1977 թվականին, 17 տարեկան հասակում, նա ու նրա ընկերը՝ Ալ Դազը, սկսել են նկարել Գրաֆիտի շենքերի պատերին Մանհեթենում` ստորագրելով SAMO կամ SAMO shit: Պատկերները բաղկացած էին բովանդակային արտահայտություններից, որոնց իմաստը դժվար է թարգմանել հայերեն, օրինակ, Plush safe he think.. SAMO կամ` SAMO as an escape clause: 1978 թվականի դեկտեմբերին "Village Voice"-ը հոդված է տպագրել այդ գրությունների մասին։ Նախագիծն ավարտվել է 1978 թվականին, SAMO IS DEAD (SAMO-ն մահացել է) գրությամբ, երբ Բասկիան լքում է տունը և ապրում է ընկերների հետ, գումար վաստակելով փողոցում բացիկներ և շապիկներ վաճառելով։ Յոթանասունականների վերջին Բասկիան ընկերների հետ ստեղծում է Գրեյ խումբը, որը նվագում էր Մանհեթանի տարբեր ակումբներում։
1980 թվականի հունիսին Բասկիան մասնակցում է The Times Square Show-ին՝ նկարիչների խմբակային ցուցահանդեսին։ 1981 թվականին բանաստեղծ և արվեստի քննադատ Ռենե Ռիչարդը (Rene Ricard) հոդված է հրապարակել Արթֆորում ամսագրում, որը նպաստել է Բասկիայի միջազգային կարիերային։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բասկիան շարունակում էր ցուցադրել իր աշխատանքները Նյու Յորքում։ 1982 Բասկիան պարբերաբար ցուցադրվում է Ջուլիան Շնաբելի, Դավիթ Սալլեի, Ֆրանչեսկո Կլեմենտենի, Կուկի Ենդզոյի, ինչպես նաև` մի խումբ այլ արվեստագետների, որոշ արվեստի քննադատների, կուրատորների և կոլեկտորների հետ, որոնք հետագայում պետք է կոչվեին նոր էքսպրեսիոնիստներ։
1982 թվականին Բասկիան ծանոթացել է Էնդի Ուորհոլի հետ, և նրանք միասին ստեղծել են բազմաթիվ համատեղ աշխատանքներ։ Նրանք աշխատում էին միասին, ազդեցություն են ունեցել միմյանց ստեղծագործական կյանքի վրա։ Նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև Ուորհոլի մահը, 1987 թվականը։
Ժան Միշել Բասկիային հիվանդանոց են տեղափոխել թմրանյութերի ազդեցության տակ, նա խառնել է կոկաինը և հերոինը) իր ստուդիայում 1988 թվականին։ Թաղվել է Նյու Յորքի Գրին Վուդի գերեզմանոցում։
Բասկիայի ստեղծագործությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի. վաղ շրջան, 1980-1982 թվականներ. այս ընթացքում նա հաճախ պատկերում է կմախքներ և դիմականման դեմքեր, ինչով և արտահայտվում է նրա արտասովոր հետաքրքրությունը մահվան հանդեպ։ Այլ առավել հաճախակի հանդիպող պատկերներ են ավտոմեքենաները, շենքերը, ոստիկանությունը, երեխաների խաղերի տեսարաններ մայթերին։ Միջին ժամանակահատվածում, 1982-1985 թվականները նշանավորվել են Հայիթիական արմատների հանդեպ նրա ունեցած հետաքրքրվածությամբ։ Վերջին շրջանում, 1986-1988 թվականներին (մինչև նրա մահը), նշվում է նոր վարքագծով և նոր կերպարներով։
Մինչև 2002 թվականի ամենաբարձր գնով վճարված աշխատանքի արժեքը կազմել է 3.5 մլն դոլար։
2002 թվականի մայիսի 14-ին Բասկիայի «Profit I»-ը աճուրդի է հանվել ու վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ 2007 թվականի մայիսին Բասկիայի «անվերնագիր» աշխատանքը 1981 թվականին վաճառվել է աճուրդում 14,6 մլն դոլար։
2013 թվականի մայիսի 16-ին «Մշուշված գլուխը» վաճառվել է 48,8 մլն դոլարով Նյու Յորքում։
2017 թվականի մայիսի 18-ին Բասկիայի 1982 թվականին նկարած «անանուն աշխատանքը» վաճառվել է 110,5 մլն դոլարով Նյու Յորքում։
Ժան-Միշելը հայտնի է իր մեջբերումով.
Ես չեմ մտածում արվեստի մասին, երբ ես աշխատում եմ։ Ես փորձում եմ մտածել կյանքի մասին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.