հայ ջութակահար, ուսուցիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, հոկտեմբերի 5, 1935[1], Մարսել[1] - սեպտեմբերի 29, 2015[1], 12th arrondissement of Marseille, Մարսել[1], թաղված է Երևանում[2]), ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)[3][4]։
Ժան Տեր-Մերկերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean Ter-Merguerian |
Ի ծնե անուն | ֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1935[1] Մարսել[1] |
Երկիր | Ֆրանսիա և ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2015[1] (79 տարեկան) 12th arrondissement of Marseille, Մարսել[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Conservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Պարգևներ | |
Jean Ter-Merguerian Վիքիպահեստում |
Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։
1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը՝ Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։
Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։
1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։
Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։
1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.