Ժան Ֆրանսուա Լապերուզ
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ֆրանսուա դը Գալո, կոմս դը Լապերուզ (ֆր.՝ Jean François de Galaup, comte de La Pérouse (կամ de Lapérouse), օգոստոսի 23, 1741(1741-08-23)[4][5][6][…], Château du Gô, Ալբի[1] - դեկտեմբերի 31, 1788(1788-12-31)[3], Vanikoro, Temotu Province, Սողոմոնյան կղզիներ[7]), ֆրանսիացի ծովագնաց։ 1785-1788 թվականներին ղեկավարել է «Բուսոլ» և «Աստրոլյաբիա» նավերով կատարվող խաղաղօվկիանոսյան հետազոտական արշավախումբը։ Նավարկության ժամանակ Փարիզում ուղարկված զեկուցագրերի և քարտեզների հիման վրա ճշտվեցին Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի ափերի ուրվագծերը։ 1788 թվականին արշավախումբն անհայտ կորել է։ 1826 թվականին (անգլիացի) և 1828 թվականին (ֆրանսիացի) ծովագնացները Վանիկորո կղզու մոտ (Սանտա Կրուս կղզիներ)[8] գտել են արշավախմբի որոշ իրեր, իսկ 1964 թվականին գտնվեցին խորտակված նավի մնացորդները։ Պարզեցին, որ այն ենթարկվել է նավաբեկման, և Լապերուզը զոհվել է։ Նրա պատվին անվանակոչվել են մի շարք աշխարհագրական օբյեկտներ, ներառյալ Լապերուզի նեղուցը։
Ժան Ֆրանսուա Լապերուզ Jean François de Galaup, comte de La Pérouse | |
---|---|
Ծնվել է | 23 օգոստոսի, 1741 |
Ծննդավայր | Château du Gô, Ալբի[1] |
Մահացել է | 1788(1788) |
Մահվան վայր | Վանիկորո |
Գերեզման | Vanikoro[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ռազմական գործիչ, ծովային ճանապարհորդ և սպա |
Ամուսին | Էլեոնոր Բրուդու[1] |
Ծնողներ | հայր՝ Victor Joseph de Galaup?[1][3], մայր՝ Marguerite de Rességuier?[1][3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Jean-François de La Pérouse Վիքիպահեստում |