From Wikipedia, the free encyclopedia
Ժենգյալով հացի փառատոն, ժենգյալով հացի ամենամյա համահայկական փառատոն, որն ավանդաբար անց է կացվել մայիս-հունիս ամիսներին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Միջոցառման նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության տարածումը, համայնքային կյանքի աշխուժացումը, էկոտուրիզմի զարգացումը և զբոսաշրջութան խթանումն է[1][2]։
Փառատոնն առաջին անգամ կայացել է 2018 թվականին։ Նախաձեռնության հեղինակն «Էկոտուրիզմն Արցախում» խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանն է, կազմակերպվում է Մարտակերտի շրջվարչակազմի, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու մասնավոր մի շարք կազմակերպությունների աջակցությամբ։
Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում ժենգյալով հացի պատրաստումը, համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը։
2019 թվականին փառատոնի ժամանակ թխվել է աշխարհում ամենամեծ ժենգյալով հացը, որը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.