Ժերար Դեպարդիե
ֆրանսիացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ժերար Դեպարդիե, (ֆր.՝ Gérard Depardieu) (ֆր․ Gérard Xavier Marcel Depardieu, դեկտեմբերի 27, 1948(1948-12-27)[2][3][4][…], Շատորու, Էնդր, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գինեգործ։ Դեպարդիեն «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր է։ Ներկայացված է եղել «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, «Սիրանո դե Բերժերակ» (1990 թվական)։ Դեպարդիեն Պատվո լեգիոնի շքանշանի և Ազգային ավանդի շքանշանի ասպետ է։ Համարվում է ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում[14]։
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1948(1948-12-27)[2][3][4][…] (75 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Շատորու, Էնդր, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ռուսաստան[6][7][8][…], Ֆրանսիա[1] և ԱՄԷ[9] |
Կրոն | ուղղափառություն[10] |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գործարար, դերասան, հնչյունավորող և երգիչ |
Ծնողներ | հայր՝ Ռենե Դեպարդիե, մայր՝ Ան Դեպարդիե |
Ամուսին(ներ) | Կարին Սիլլա և Élisabeth Depardieu? |
Համատեղ ապրող(ներ) | Կարոլ Բուկե և Կարին Սիլլա |
Երեխա(ներ) | Ժուլի Դենարդիե, Գիյոմ Դեպարդյո, Roxane Depardieu? և Jean Depardieu?[11] |
Պարգևներ և մրցանակներ | [12] ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ) Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար և [13] |