From Wikipedia, the free encyclopedia
Ժերմեն Պիլոն (Pilon) (1525[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 3, 1590[3][1][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի քանդակագործ։ Վերածննդի արվեստի ներկայացուցիչ։
Ժերմեն Պիլոն ֆր.՝ Germain Pilon | |
---|---|
Ի ծնե | Germain Pilon |
Ծնվել է | 1525[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 3, 1590[3][1][4] |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Germain Pilon Վիքիպահեստում |
Վաղ շրջանի ստեղծագործություններից է «Երեք գեղեցկուհի» խմբաքանդակը (մարմար, 1563 թ., Լուվր, Փարիզ)։ 1570-ական թվականներին նրա ստեղծագործություններում ուժեղացել է հուզական-դրամատիկական հնչողությունը (Հենրի II-ի և Եկատերինա Մեդիչիի դամբարանի քանդակները, բրոնզ, մարմար, 1563-1570 թթ., Սեն-Դենի աբբայություն, «Ողբացող աստվածամայրը», թրծակավ, 1586 թ., Հենրի II-ի կիսանդրին, մարմար, 1570-1575 թթ., երկուսն էյ՝ Լուվր, Փարիզ)։ 1572 թվականից եղել է դիմանկարային պատկերների գլխավոր վերահսկիչ, միաժամանակ՝ վիրտուոզ մեդալագործ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.