Ժյուլիետ Դրուե (ֆր.՝ Juliette Drouet, իսկական անունը՝ Ժյուլիենե Գովեն, ֆր.՝ Julienne Gauvain, ապրիլի 10, 1806(1806-04-10)[1][2][3][…], Ֆուժեր (քաղաք), Իլ և Վիլեն, Ֆրանսիա - մայիսի 11, 1883(1883-05-11)[1][3][4], Փարիզի 16-րդ շրջան, Սենա, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասանուհի։

Արագ փաստեր Ժյուլիետ Դրուե ֆր.՝ Juliette Drouet, Ծնվել է ...
Ժյուլիետ Դրուե
ֆր.՝ Juliette Drouet
Thumb
Ծնվել էապրիլի 10, 1806(1806-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրՖուժեր (քաղաք), Իլ և Վիլեն, Ֆրանսիա
Մահացել էմայիսի 11, 1883(1883-05-11)[1][3][4] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Սենա, Ֆրանսիա[5]
ԳերեզմանCimetière Nord de Saint-Mandé և Q29341389?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի
ԵրեխաներClaire Pradier?
 Juliette Drouet Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Կյանքի երկրորդ տարում լրիվ որբանալով՝ աղջիկը դաստիարակվել է իր մորեղբայր Ռենե Դրուեի մոտ, ապա՝ Փարիզի աղջիկների համար եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ 1825 թվականին Ժյուլիենեն դարձել է քանդակագործ Ժան Ժակ Պրադյեի սիրուհին, որը նրան պատկերել է Փարիզի Կոնկորդի հրապարակում տեղադրված Ստրասբուրգ քաղաքի այլաբանական արձանն ստեղծելիս։ Պրադյեի խորհրդով Ժյուլիենեն սկսել է հանդես գալ բեմում՝ իր համար բեմական անուն վերցնելով մորեղբոր ազգանունը և փոքր-ինչ փոփոխելով իր անունը։

Thumb
Ժյուլիետ Դրուեն Նեգրոնի արքայադստեր դերում (հին բացիկ)

Ժյուլիետ Դրուեի թատերական գործունեությունը տևել է ոչ այնքան երկար՝ 1829-1833 թվականներին։ 1833 թվականին կատարելով Նեգրոնի արքայադստեր դերը Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» պիեսում՝ Դրուեն մոտիկից է ծանոթացել պիեսի հեղինակի հետ։ Հյուգոյի կին Ադելը սիրավեպի մեջ էր քննադատ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովի հետ[6]։ Հյուգոյի հետ մշտական մտերմության համար Ժյուլիետը հրաժարվել է թատրոնից։ Երկար տասնամյակների ընթացքում Ժյուլիետ Դրուեն գրեթե չի բաժանվել Հյուգոյից, անգամ հրաժարվել է լքել տունը առանց նրա ուղեկցության և հետևել է Հյուգոյին աքսորի ընթացքում։

Բացի այդ Դրուեն իր ողջ կյանքի ընթացքում Հյուգոյին նամակներ է գրել, որոնք ըստ նրա կենսագիր Անրի Թրուայայի՝ վկայել են արտասովոր գրական տաղանդի մասին։ 1833 թվականից մինչև 1883 թվականն ամեն տարի փետրվարի 16-ին Հյուգոն և Ժյուլիետը միասին նշել են իրար հետ անցկացրած առաջին գիշերվա տարեդարձը[7]։ Հյուգոն այդ դրվագը ներառել է նաև «Թշվառները» վեպում. Մարիուսի և Կոզետայի ամուսնական գիշերը տեղի է ունենում հենց այդ օրը[8]։

Ժյուլիետ Դրուեն մահացել է 1883 թվականի մայիսի 11-ին, 77 տարեկանում։ Հյուգոյի ընտանիքը խանգարել է նրան ներկա լինել Ժյուլիետի թաղմանը՝ հասարակության խոսակցություններից խուսափելու համար։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.