Ժողովուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովուրդ, մարդու հոգնակի ձև, դիտվում է որպես մի ամբողջություն, որը վերագրվում է ինչպես էթնիկ խմբի կամ ազգի։
Օրինակ, հայերը միասին հայտնի են որպես «հայ ժողովուրդ», Եվրոպական գնչուները կազմում են «գնչու ժողովրդի» մեծ մասը և Պաղեստինյան արաբներին սկսել են անվանել «Պաղեստինյան ժողովուրդ»։
Ժողովուրդ տերմինը կարող է նշանակել՝
- տվյալ երկրի բնակչությունը,
- մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկական կայուն ընդհանրություններ՝ ցեղ, ազգություն, ազգ,
- պատմական մատերիալիզմի մեջ՝ մարդկանց (ժողովրդական զանգվածների) հավաքականությունը, այն սոցիալական ուժերը՝ դասակարգերը, խավերն ու շերտերը, որոնք մասնակցում են հասարակական զարգացման առաջադիմական խնդիրների իրականացմանը։ Նախնադարյան հասարակարգում «ժողովուրդ» և «բնակչություն» տերմինները համընկել են։ Հակամարտ հասարակարգերում ժողովուրդը հիմնականում աշխատավոր դասակարգերն ու խավերն են։ Սակայն զարգացման առանձին փուլերում ժողովրդի մեջ են ընդգրկվում նոր կազմակերպվող շահագործող դասակարգերն ու խավերը, որոնք պայքարում են իրենց դարն ապրած դասակարգերի դեմ (օրինակ, բուրժուազիան՝ ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարի ժամանակաշրջանում)։ Ժողովուրդը պատմության կերտողն է, հասարակական զարգացման հիմնական ուժը, մարդկության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծողը։