Եդեսիայի կոմս From Wikipedia, the free encyclopedia
Ժոսլեն II դը Կուրտենե (ֆր.՝ Josselin II de Courtenay, մոտ 1113[1] - մոտ 1159[1][2], Հալեպ, Սիրիա[2]), հանդիսանում է Եդեսիայի կոմսության վերջին կառավարիչը։
Ժոսլեն II Josselin II | |||
| |||
---|---|---|---|
1131 - 1150 | |||
Նախորդող | Ժոսլեն I | ||
Հաջորդող | Ժոսլեն III | ||
Մասնագիտություն՝ | միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1113 | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | 1159 | ||
Վախճանի վայր | Հալեպ | ||
Դինաստիա | Կուրտենե | ||
Հայր | Ժոսլեն I | ||
Մայր | Բեատրիս Ռուբինյան | ||
Ամուսին | Բեատրիս Սաոնցի | ||
Զավակներ | Ժոսլեն, Ագնես դը Կուրտենե, Իզաբել դե Կուրտենե | ||
Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի և Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին Ա-ի դուստր Բեատրիս Ռուբինյանի որդին։
1125 թվականին Ազազի ճակատամարտում մուսուլմանները գերեվարում են Ժոսլենին, սակայն տարիներ անց Երուսաղեմի արքա Բալդուին II-ի ջանքերով ազատ է արձակվում։ 1131 թվականին նրա հայր Ժոսլեն I-ը Դանեշմանդի ամիրայության դեմ մարտում վիրավորվում է, իսկ հետագայում վախճանվում։ Հոր մահից հետո Ժոսլենը ժառանգում է գահը։
Այդ ժամանակ կոմսությանը կից ստեղծվում է Զանգիների ամիրայությունը, որը միավորում է Մոսուլը և Հալեպը։ Ժոսլենը լուրջ ուշադրություն չէր դարձնում կոմսության սահմանները ուժեղացնելու հարցին, քանի որ «զբաղված էր» Տրիպոլիի կոմսության հետ վիճաբանելով։ 1138 թվականին Ժոսլենը Անտիոքի դքսության և Բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի միացյալ ուժերով փորձում է պարտության մատնել Իմադ ալ-Դին Զանգիին, սակայն հաջողության չի հասնում։
1144 թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է Եդեսիան։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը[3]։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները Տուրբեսսել քաղաքից։
1146 թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն աթաբեկ Նուր ալ-Դինը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ 1150 թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է Հալեպ, որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում 1159 թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է Հալեպ։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում քրիստոնեությանը մինչև մահը։
Ժոսլենը ուներ երեք զավակ՝
Թոռներ
Ծոռ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.