From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Սիմենոն (ֆր.՝ Georges Joseph Christian Simenon, փետրվարի 13, 1903[1][2][3][…], Լիեժ, Բելգիա[4] - սեպտեմբերի 4, 1989[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչներից է, ֆրանսիական լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։ Միևնույն ժամանակ 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկը։
Ժորժ Սիմենոն | |
---|---|
Ծննդյան անուն | Georges Joseph Christian Simenon |
Ծնվել է | փետրվարի 13, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիեժ, Բելգիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1989[1][2][3][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող և լուսանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Բելգիա |
Ժանրեր | դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | Կոմիսար Մեգրե |
Անդամակցություն | Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6] և Պատվավոր Լեգեոնի շքանշան[7] |
Պարգևներ | |
Ամուսին | Régine Renchon? և Denyse Ouimet? |
Զավակներ | Մարկ Սիմենոն, Պիեռ Սիմենոն և Marie-Jo Simenon? |
Georges Simenon Վիքիպահեստում |
Ծնվել է 1903 թ. փետրվարի 12-ին Բելգիայի Լիեժ քաղաքում, ապահովագրական ընկերության հաշվապահի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո դառնում է գրախանութի վաճառող, ապա սկսում թղթակցել տեղական թերթին։ Գրականությանը նվիրվելու ձգտումը նրան հանգիստ չի տալիս, և 1992 թ. Սիմենոնը գնում է «նվաճելու» Փարիզը։ Այստեղ նա ներդնելով իր երիտասարդական ողջ եռանդը, իրար ետևից կատարում է հրատարակիչների պատվերները։ Մոտ տասը տարում գրում է երկուհարյուրի հասնող կարճ վեպեր ու պատմվածքներ՝ բոլորն էլ արկածային ու դետեկտիվ սյուժեներով։ Այնուամենայնիվ, նրա գրիչն ավելի բեղուն դարձրեց կոմիսար Մեգրեի կերպարի հայտնությունը։ Այն նոր բնույթ հաղորդեց դետեկտիվ վեպի ժանրին։ Այդ կերպարի միջոցով Ժորժ Սիմենոնը վեր հանեց բուրժուական աշխարհի հակասությունները։
Կոմիսար Մեգրեն Սիմենոնի գրքերում ձեռք է մեկնում հասարակ աշխատավորին և այն էլ, ամենաողբերգական պահերին։ Նա պատժում է վատերին, պաշտպանում ազնիվներին։
Կոմիսար Մեգրեի ժողովրդականության վկան է 1966 թվականին Հոլանդիայում կանգնեցված նրա հուշարձանը։
Սիմենոնը մեկն էր այն լավագույն գրողներից, ովքեր իրենց ստեղծագործություններով մեկ անգամ ևս համոզում են, որ այն հասարակության մեջ, որտեղ տիրում է փողի պաշտամունքն ու հարստության ծարավը, այնտեղ անխուսափելի են ոճրագործությունները։ Երկար տարիներ ուսումնասիրելով տարբեր դատական գործեր, լինելով հետաքննությունների վկա ու մասնակից, Ժ. Սիմենոնը նոր ձևով բացահայտեց մարդու հանցանքի և պատասխանատվության հասկացողությունը։ Այս առումով գրողը բարձր էր դասում Դոստոևսկու ընկալումները և նշում համաշխարհային գրականության մեջ ունեցած վերջինիս ներդրումները։
1989 թ. սեպտեմբերի 4-ին մահացավ ամենաբարի ու հանելուկային մարդու կերպարն ստեղծող ֆրանսիացի գրողը՝ Ժորժ Սիմենոնը։
Վիպասան Սիմենոնը 43 տարում հրատարակել է 214 վեպ, որոնցից 80-ը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին է։ Թարգմանությունների քանակով Սիմենոնը աշխարհում գրավում է 5-րդ տեղը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 55 լեզուներով և հրատարակվել 39 երկրներում։ Նրա հայերեն թարգմանությունները ընթերցողի սեղանին են դրվել 1968, 1975 և 1984 թվերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.