From Wikipedia, the free encyclopedia
Իա-Իա (անգլ.՝ Eeyore), Ալան Միլնի «Վինի Թուխ» (1926) և «Տունը Թուխի անտառեզրին» (1928) գրքերի[1], ինչպես նաև մի շարք մուլտսերիալների ու մուլտֆիլմերի հերոս։ Միշտ տխուր է, հոռետեսական տրամադրությամբ, մոխրագույն ծեր իշուկը նշված գրքերի գլխավոր հերոսի՝ Վինի Թուխի լավագույն ընկերներից մեկն է։
Իա-Իա | |
---|---|
Քրիստոֆեր Ռոբինի փափուկ խաղալիքները։ Իա-Իան աջ կողմում է | |
Տեսակ | անիմացիոն կերպար և anthropomorphic donkey? |
Հեղինակ | Ալան Ալեքսանդր Միլն |
Ներկայացված է | Վինի Թուխ, Վինի Թուխը և զբաղված օրը և Գրքեր Վինի Թուխի մասին |
Սեռ | արական |
Բնակության վայր | Հարյուր հեկտարանոց անտառ |
Հրարած տիեզերքից | Վինի Թուխի տիեզերք |
Eeyore Վիքիպահեստում |
Բնօրինակում իշուկի Eeyore անունը հնչում է որպես Իի-օ, ինչն արտահայտում է ավանակների կողմից արձակվող ձայնը, անգլերեն տարբերակում՝ hee-haw[2]: Թարգմանության մեջ փոխարինվել է համանման տարբերակով՝ Իա։
Ինչպես Վինի Թուխի մասին գրքի շատ հերոսներ, այնպես էլ այս հերոսը կապված է նախատիպը փափուկ խաղալիք է, որը Միլնը նվիրել էր որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին, մանկության տարիներին (առաջին ծննդյան օրվան հաջորդած Սուրբ ծնունդին[3]): Իշուկի պարանոցը կոտրվել էր և, ըստ Միլնի, «դա նրան տխուր տեսք էր հաղորդում», ինչը ենթադրաբար ազդել է կերպարի բնավորության վրա[4]։
Իա-Իան գրքում միակն է, որ կրում է նեգատիվիզմի և պեսիվիզմի տարրեր՝ միշտ ենթադրելով ամենավատը, խարդախություն սպասելով մյուսներից, գուշակելով վատ եղանակ և հնարավոր վնասվածքների ու մահվան մասին ակնարկներ անելով, ինչը Միլնի մոտ այլ տեղերում բացակայում է. նույնիսկ դրամատիկ այնպիսի դրվագում, ինչպիսին է Ռուի՝ ջուրն ընկնելն ու Բուի տան քանդվելը[5]։ Երբ Դնչիկը Վագրին ու Ռուին, որոնք բարձրացել էին ծառն ու չէին կարող իջնել, փրկելու համար առաջարկում է կենդանի բուրգ կառուցել (Իա-Իան կանգնի ամենաներքևում), իշուկն ասում է. «Եվ եթե Իայի մեջքը հանկարծ կոտրվի, մենք մի կուշտ կծիծաղենք. հա-հա-հա։ Շատ հաճելի զբաղմունք է, խոսք չկա, չափազանց զվարճալի...» (ի տարբերություն մյուս հերոսների՝ Իա-Իան իր մասին խոսում է երրորդ դեմքով[6]):
Կոննոլին նշում է, որ իր նկատմամբ խղճահարություն առաջացնելու ու պեսիվիզմի միջոցով Իա-Իան մանիպուլյացիայի է ենթարկում ընկերներին։ Այսպես, կորցնելով պոչը, Իա-իան նույնիսկ չի փորձում այն փնտրել, և Թուխն ստիպված է լինում ինքը գնա որոնելու[6]։ Նույն նպատակով իշուկն օգտագործում է նաև սարկազմը, օրինակ՝ իր ծննդյան օրը, չորս կողմը ցույց տալով, Թուխին ասում է. «Հապա մի նվերներիս նայիր...», դա Թուխին ստիպում է Իա-Իայի համար տոն կազմակերպել։
Իա-Իան հանդիպում է «Վինի Թուխի» 4, 6, 8, 10-րդ գլուխներում և հիշատակվում մնացածներում, իսկ «Տունը Թուխի անտառեզրին» գրքում հանդիպում է բոլոր գլուխներում, բացի 7-րդից։ Ամենուր նա նկարագրվում է որպես մոխրագույն ծեր իշուկ, որը միշտ տխուր է և կյանքից ոչ մի լավ բան չի ակնկալում[7]։
Ապրում է անտառի հարավարևելյան մասում՝ սոճուտում[8]։
Իա-Իան, ի տարբերություն անտառի շատ այլ բնակիչների, կարողանում է գրել և նույնիսկ գրել է բանաստեղծություն՝ «Բանաստեղծություն» (Հրաժեշտ Քրիստոֆեր Ռոբինին)[9]։
Սիրելի ուտելիքը տատասկափուշն է[7]։
Ունի մի անսովոր առանձնահատկություն. նրա պոչը կարող է անցավ առանձնացվել մարմնից և նույնքան հեշտությամբ էլ տեղը «դրվել»[7]։
Իա-Իան կա Վինի Թուխի մասին դիսնեյյան գրեթե բոլոր մուլտֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.