դերասան From Wikipedia, the free encyclopedia
Միրիբրահիմ Թաղը օղլի Համզաև (ադրբ.՝ Miribrahim Tağı oğlu Həmzəyev, դեկտեմբերի 25, 1908 կամ 1908[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1982 կամ 1982[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) — ադրբեջանցի խորհրդային դերասան և ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1943), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[2]։
Իբրահիմ Համզաև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1908 կամ 1908[1] |
Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 4, 1982 կամ 1982[1] |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ադրբեջան |
Գործունեության տարիներ | 1930–1980 |
Մասնագիտացում | թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր և դերասան |
Ամուսին | Զարոշ Համզաևա և Բարատ Շաքինսկայա |
Պարգևներ |
Իբրահիմ Համզաևը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 25-ին Գանձակում։ 1921-1925 թվականներին սովորել է Գանձակի մանկավարժական տեխնիկումում։ 1930-ականների սկզբին Իբրահիմ Համզաևը սովորել է Բաքվի թատերական դպրոցում։ Ուսանողական տարիներին նա աշխատել է Թուրքական աշխատանքային թատրոնում։ Թատերական կրթությունն ավարտելուց հետո նա վերադարձել է Գանձակ։ Իբրահիմ Համզաևը դարձել է թատերախմբի անդամ, երբ Թուրքական աշխատանքային թատրոնը տեղափոխվեց Գանձակ։ Իբրահիմ Համզաևը 1937 թվականին ուղարկվել է Նախիջևանի թատրոն `Կրթության ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ։ Սկզբում նա աշխատել է որպես թատրոնի ռեժիսոր և դերասան այս թատրոնում։ Հետագայում նա աշխատել է որպես տնօրեն-դերասան (1941-1945), տնօրեն-գլխավոր ռեժիսոր (1943-1961), տնօրեն (1964)[3]:
Դեռ լինելով դպրոցական, Իբրահիմ Համզաևը մասնակցել է սիրողական թատերական ներկայացումներին։ 1932 թվականից՝ խաղալով պրոֆեսիոնալ բեմի վրա, ընդմիշտ իր կյանքը կապում է թատրոնի հետ։ Առաջին անգամ բեմի վրա նա խաղացել է Էլխան դեր Ջաֆար Ջաբարլիի «Հրո հարսը» ներկայացման մեջ, որը բեմադրվել է Գանձակում։ Այնուհետև նա մի շարք առաջատար դերեր է խաղացել։ Լավագույններից են՝ Այդըն, Օկտայ, Էլխան, Բալաշ (Ջաբարլիի «Այդըն», «Օկտայ Էլօղլի», «Հրո հարսը», «1905 թվականին»), Կաջար (Աբդուռահիմ Հախվերդովի «Աղա Մահամմադ շահ Կաջար»), Նադիր շահ (Նարիմանովի «Նադիր շահ»), Հեսեն բեկ (Ուզեիր Հաջիբեկովի «Մեշեդի Իբադ»)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.